https://arm.sputniknews.ru/20221021/28-andzi-meghadranq-e-arajadrvel-aporini-varvordakan-iravunq-stanalu-hamar-50146183.html
28 անձի մեղադրանք է առաջադրվել ապօրինի վարորդական իրավունք ստանալու համար
28 անձի մեղադրանք է առաջադրվել ապօրինի վարորդական իրավունք ստանալու համար
Sputnik Արմենիա
Քաղաքացիները վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին ընդհանուր առմամաբ մոտ 3 մլն դրամ կաշառք են տվել։ 21.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-21T11:19+0400
2022-10-21T11:19+0400
2022-10-21T11:33+0400
վարորդ
վարորդական իրավունք
մեղադրանք
կաշառք
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/847/32/8473277_0:202:1200:877_1920x0_80_0_0_8af50c9c79db10e6f2861dd022f1548c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` 28 անձ մեղավոր է ճանաչվել վերոնշյալ հանցանքի կատարման մեջ՝ ենթարկվելով տարբեր չափերի տուգանքների:Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին ընդհանուր առմամաբ մոտ 3 մլն դրամ կաշառք են տվել` ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ։18 անձ առանց վարորդական իրավունքի է եղել. ուժեղացված ծառայություն ԵրևանումՆրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հոդվածով։Կազմված մեղադրական եզրակացությունը, հսկող դատախազի որոշմամբ, հաստատվել և ուղարկվել էր դատարան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/847/32/8473277_0:0:1200:900_1920x0_80_0_0_1730f94ce393fd17479873632817da15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարորդ, վարորդական իրավունք, մեղադրանք, կաշառք, քրեական գործ
վարորդ, վարորդական իրավունք, մեղադրանք, կաշառք, քրեական գործ
28 անձի մեղադրանք է առաջադրվել ապօրինի վարորդական իրավունք ստանալու համար
11:19 21.10.2022 (Թարմացված է: 11:33 21.10.2022) Քաղաքացիները վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին ընդհանուր առմամաբ մոտ 3 մլն դրամ կաշառք են տվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` 28 անձ մեղավոր է ճանաչվել վերոնշյալ հանցանքի կատարման մեջ՝ ենթարկվելով տարբեր չափերի տուգանքների:
«Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կարգով, դիմելու է ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին ընդհանուր առմամաբ մոտ 3 մլն դրամ կաշառք են տվել` ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ։
Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հոդվածով։
Կազմված մեղադրական եզրակացությունը, հսկող դատախազի որոշմամբ, հաստատվել և ուղարկվել էր դատարան: