00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական դրություն. ի՞նչ է փոխվում Ռուսաստանի և ԱՊՀ-ի համար

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցԶորահավաք Ռուսաստանում
Զորահավաք Ռուսաստանում - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
Զորահավաք Ռուսաստանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 20-ի նախագահական հրամանագրով Ռուսաստանի չորս շրջաններում հայտարարված ռազմական դրությունն ազդում է մարտական գործողությունների մարտավարության, մոբիլիզացիայի և զինված ուժերի, տնտեսության և հանրության կազմակերպման վրա։ Այս ամենն արվում է Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ռազմավարական խնդիրների օպերատիվ լուծման համար։ Բացի այդ, դա ընդգծում է ԱՊՀ տարածքում «բազմավեկտոր» քաղաքականության անհեթեթությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին հրամանագիր ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին: Նույն օրը Դաշնության խորհուրդը միաձայն հաստատեց այս փաստաթուղթը։
Վերոնշյալ չորս շրջանների տարածքում արդեն ամիսներ շարունակ մարտական գործողություններ են ընթանում, և ռազմական դրությունը ստեղծվել է դե ֆակտո։ Դոնբասի ճանապարհներին փաստաթղթերի ստուգումներով ու անցակետերով ոչ մեկին չես զարմացնի։ Խերսոնի մարզում իշխանությունը լիովին ռազմական կդառնա, և գործող պարետային ժամի շրջանակը (22:00-ից մինչև 05:00) կարող է փոխվել։ Սակայն նոր կարգավիճակը այս կամ այն չափով վերաբերում է ողջ Ռուսաստանին և նույնիսկ ԱՊՀ երկրներին։
ՆԱՏՕ–ական «փակ երկինքը» Ուկրաինային չի օգնի
Ուկրաինային և նոր տարածքներին սահմանակից շրջաններում (Ղրիմ և Սևաստոպոլ, Կրասնոդարի երկրամաս, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի և Ռոստովի մարզեր) հայտարարվել է «արձագանքման միջին մակարդակ»:
Հարավային դաշնային օկրուգի և Կենտրոնական դաշնային օկրուգի մյուս շրջանները գտնվում են բարձր պատրաստվածության գոտում:
Ռուսաստանի ամբողջ տարածքում հաստատվում է պատրաստվածության բազային մակարդակ (հասարակական կարգի, կարևոր օբյեկտների պաշտպանության ուժեղացում, տրանսպորտի, էներգետիկայի, կապի և հաղորդակցության հատուկ ռեժիմ): Ռազմական դրությունը վերաբերում է առաջին հերթին ուժային և պետական կառույցներին։ Արտաքին փոփոխությունները Ռուսաստանի բնակչության մեծ մասը կարող է չնկատել։
Հրամանագիրը ՌԴ կառավարությանը և տեղական իշխանություններին թույլ է տալիս ավելի արդյունավետ արձագանքել օպերատիվ իրավիճակի փոփոխություններին։ Մարզերը օրինական հիմքեր են ստացել տարածքային պաշտպանության ջոկատների ձևավորման, ամենավտանգավոր շրջաններից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման, տեղի բնակչությանը արտակարգ իրավիճակներում օժանդակելու համար:
Ռազմական դրությունը մարզպետներին թույլ է տալիս և հանձնարարում է համակարգող շտաբներ ստեղծել` ուժային կառույցների մասնակցությամբ, մոբիլիզացիա իրականացնել տնտեսության ոլորտում, կազմակերպել քաղաքացիական պաշտպանությունը, բավարարել զորամիավորումների անհետաձգելի կարիքները։ Կրեմլը պատրաստ է առաջիկա օրերին քննարկել ռուսական տարածաշրջանների կողմից անվտանգության վերաբերյալ պատասխան առաջարկները։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեկ հայտարարել է միգրացիայի ոլորտում պետական իշխանության մարմինների առաջնահերթ խնդիրները շտկելու անհրաժեշտության մասին. իրավակարգի լայնածավալ ամրապնդում է նախատեսվում ԱՊՀ երկրներից աշխատանքային միգրանտների կոմպակտ բնակության վայրերում: Խստացվում է միգրացիոն հսկողությունը և օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվությունը Ռուսաստանում գտնվելու կանոնները խախտելու համար։
Իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին հանձնարարվել է ավելի ակտիվորեն բացահայտել միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների անդամներին, որոնք միգրանտներին օգտագործում են հանցագործություններ կատարելու համար: Չորս նոր ռուսական տարածաշրջաններից փախստականների թվում նույնպես կան անբարեհույս մարդիկ, որոնք հավաքագրվել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից` լրտեսության և դիվերսիաների համար։ Միևնույն ժամանակ, զգալի ուշադրություն է դարձվում օտարերկրյա քաղաքացիների սոցիալական և մշակութային ադապտացիային, նրանց երեխաների կրթությանը՝ հանրակրթական ծրագրերի ռուսական ստանդարտների համաձայն։

Պաշտպանությունից` հարձակման

Միևնույն ժամանակ, արդեն մի քանի օր է, ինչ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են հակահարձակում իրականացնել Դնեպրի աջ ափին գտնվող ռուսական զորքերի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների և գումարտակային մարտավարական խմբերի վրա: Չորեքշաբթի առավոտյան ոչնչացվել է ուկրաինական դեսանտը (37 արագընթաց նավակներ և մոտորանավակ) Զապորոժիեի ԱԷԿ – ը գրավելու նպատակով Կախովսկայա ջրամբարի ձախ ափ իջնելու փորձի ժամանակ։
Հակառակորդը հսկայական կորուստներ է կրում Նիկոլաևո-Կրիվորոժսկի ուղղությամբ, սակայն Ուկրաինայի զինված ուժերի ՆԱՏՕ-ական ղեկավարությանը դա չի հետաքրքրում։ Հարձակումը Վաշինգտոնի կոշտ պահանջն է նոյեմբերի 8-ին ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների նախօրեին (պետք է ընտրողներին ցույց տալ, թե ինչի վրա է ծախսվել 20 մլրդ դոլարը)։
Կիևի ռեժիմը ՈւԶՈւ կենդանի ուժի և Արևմուտքի մատակարարած ռազմական տեխնիկայի զգալի ռեզերվներ է կենտրոնացրել Նիկոլաևի մարզում` Խերսոնի վրա «նախընտրական» հարձակման համար։ Ռուսաստանն այստեղ զորքերի հզոր խմբավորում է ձևավորել և էշելոնային պաշտպանություն է ստեղծել (Խերսոնից արևմուտք և Զապորոժիեի ուղղությամբ):
Ուկրաինայի Գլխավոր շտաբը, բրիտանացի ռազմական խորհրդականների ղեկավարությամբ, Դնեպրի վրա գտնվող Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակը հրթիռային հարվածով կամ ծովային ականներով պայթեցնելու ծրագիր է մշակում մինչև հինգ մետր բարձրությամբ «ցունամի» ձևավորելու և հոսանքն ի վար զգալի տարածքի հեղեղման համար (ջրամբարի ծավալը մոտ 13 մլրդ խորանարդ մետր է, ամբարտակը Խերսոնից 50 կիլոմետր է հեռու):
Խոսքը Ռուսաստանի Դաշնության տարածքի մասին է։ Իրավիճակը բարդ է, ոչ սովորական լուծումներ է պահանջում։ Կազմակերպվել է Խերսոնի շրջանի բնակիչների վերաբնակեցում և կողմնային ջրանցքներով ջրի արտահոսք (աղետալի ջրհեղեղը կանխելու համար):
Հոկտեմբերի 18-ին Հատուկ ռազմական գործողության հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը հայտարարել է. «Խերսոն քաղաքի նկատմամբ մեր հետագա ծրագրերն ու գործողությունները կախված կլինեն զարգացող ռազմամարտավարական իրավիճակից»: «Բարդ որոշումները» բացառված չեն. Սուրովիկինի այս արտահայտությունը հսկայական իմաստային բեռ է կրում և ոչ մի լավ բան չի խոստանում Կիևի ռեժիմին ու ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը կենտրոնանում է և հանում «սպիտակ ձեռնոցները»:
Տասներորդ օրն է, ինչ շարունակվում են հարվածները Ուկրաինայի ողջ տարածքում էներգետիկայի, կառավարման, ՈւԶՈւ-ի լոգիստիկայի և կապի օբյեկտներին։ Ռուսական Հատուկ ռազմական գործողության տարածքում աճում է վստահությունը շուտով պաշտպանությունից հարձակման անցնելու և Ուկրաինայի ևս երեք շրջանների` Նիկոլաևի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերի ազատագրման հարցում: Այս մասին այսօր հայտնել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը: Շարունակվում է ռուսական հողի անզիջում մաքրումը ուկրաինական նացիզմից և ամերիկյան «ՆԱՏՕ-ի ընդլայնումից դեպի արևելք»։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին։
Լրահոս
0