00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննարկման ենթակա չէ Մանկավարժականին միացնելը․ բրյուսովցիները գործադիրի դիմաց են

© Sputnik / Artak AghababyanԲրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ
Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարար Դումանյանն իր հերթին պնդում է՝ որոշումը կասեցման ենթակա չէ, և բուհերի միավորման հարցը չեղարկելու մասին խոսք չկա։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմն այսօր վերսկսել են բողոքի ակցիաները. այժմ նրանք կառավարության շենքի դիմաց են։
© Sputnik / Artak AghababyanԲրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ
Акция протеста студентов университета им. Брюсова на площади Республики (20 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ
Համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ երկուշաբթի օրը 5 կետից բաղկացած առաջարկություն են ներկայացրել կառավարության անդամներին, ՀՀ վարչապետին և այժմ պատասխան են ակնկալում։
«Կետերից մեկը վերաբերում է որոշման (Մանկավարժական, Ֆիզիկական կուլտուրայի և Բրյուսովի համալսարանների միավորման,–խմբ.) կասեցմանը։ Մենք մեր առաջարկությունում նաև հայտնել ենք, որ բաց ենք առաջարկությունների և քննարկումների համար։ Կարծում ենք, որ պետք է ձևավորվի ակադեմիական խորհուրդ։ Քննարկման ենթակա չէ մեր համալսարանը Մանկավարժականի հետ միավորելու հարցը, քանի որ մինչ օրս մեզ ոչ մի ողջամիտ հիմնավորում չի տրվել, թե ինչու են նման որոշում կայացրել»,- նշեց Թամրազյանը։
Նշենք, որ Թամրազյանին ու ևս մի քանի հոգու կառավարությունում ընդունել են ու հայտնել, որ իրենց առաջարկությունների պատասխանը դեռևս պատրաստ չէ։
«Մեզ խոստացան, որ վաղը ժամը 13։00-ին ՀՀ փոխվարչապետ, մեր համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը կպատասխանի մեր հարցերին։ Մենք ընդունեցինք այդ առաջարկը։ Խնդրել եմ նաև, որպեսզի ՀՀ վարչապետին էլ տեղեկացնեն, որ արդեն 7 օր է` մեր ուսանողները դասադուլ են անում, սակայն չի հնչել ոչ մի կոչ, որպեսզի նրանք լսարան վերադառնան։ Կարծես թե մեր լիազոր մարմնին չի հետաքրքրում մեր 4500 ուսանողի կրթությունը»,- ասաց Թամրազյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ բուհերի միավորման հարցը չեղարկելու մասին խոսք չկա, նախագիծը շրջանառվում է, կարծիքներ են հավաքվում, տարբերակներ են քննարկվում։
«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նորմալ գործընթաց է։ Բողոքի ակցիաների ընթացքում խոսվում է կրթությունից, սակայն միայն շահարկվում է այդ թեման։ Բովանդակությունը կրթության, գիտության որակի հետ որևէ առնչություն չունի։ Մենք բաց ենք ցանկացած քննարկման համար, սակայն շոուների մասնակից չենք լինի»,- նշեց Դումանյանը։
Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և աշխատակազմը դեմ են Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի հետ հնարավոր միավորմանը։
Նշենք, որ գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և սեպտեմբերի 1–ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի 16 պետական բուհերից նախատեսվում թողնել առավելագույնը 8-ը:
ԿԳՄՍՆ–ի` լավագույն 4 բուհերին առնչվող ձևակերպումն իր բնույթով պոպուլիստական է. Սողոմոնյան
Լրահոս
0