https://arm.sputniknews.ru/20221019/ukrainakan-zvorqery-pvordzel-en-desant-ijecnel-energvodarum-aek-y-gravelu-hamar-50024381.html
Ուկրաինական զորքերը փորձել են դեսանտ իջեցնել Էներգոդարում՝ ԱԷԿ-ը գրավելու համար
Ուկրաինական զորքերը փորձել են դեսանտ իջեցնել Էներգոդարում՝ ԱԷԿ-ը գրավելու համար
Sputnik Արմենիա
Ուկրաինական դեսանտ իջեցնելու գործողությանն առնվազն 30 մոտորանավակ է մասնակցել։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T10:44+0400
2022-10-19T10:44+0400
2022-10-19T10:46+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
զապորոժիե
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47580530_0:0:3073:1728_1920x0_80_0_0_45bbfc6eaac9ffb009746602e280cb37.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինական զորքերը փորձել են մոտորանավակներով դեսանտ իջեցնել Էներգոդարում՝ ԱԷԿ-ը գրավելու նպատակով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։«Անցած գիշեր Զապորոժիե քաղաքի հարավային շրջանից և այլ ուղղություններից դուրս է եկել հատուկ գործողությունների ուժերի գրոհայիններով լեփ-լեցուն դեսանտային նավակների մեծ խումբ։ Նրանց հետ մեծ բեռնված նավ կար։ Քաղաքի գնդակոծությունից հետո սկսվել է դեսանտի վայրէջքի փորձ, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանը գրավելու նպատակով։ Մի քանի ժամ մարտեր էին ընթանում, առնվազն երեք-երեքուկես ժամ: Դեսանտ իջեցնելու փորձը հետ է մղվել», - ասել է Ռոգովը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զորքերն անցած գիշեր ամերիկյան HIMARS համակարգերից հարված են հասցրել Էներգոդարի վարչակազմին, վնասվել է քաղաքի մուտքի կամուրջն ու «Լուչ» ենթակայանը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 237-րդ օրը։
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47580530_0:0:2731:2048_1920x0_80_0_0_d614b9dc1823e852e99fe48d454e0af3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զապորոժիե, ատոմակայան
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զապորոժիե, ատոմակայան
Ուկրաինական զորքերը փորձել են դեսանտ իջեցնել Էներգոդարում՝ ԱԷԿ-ը գրավելու համար
10:44 19.10.2022 (Թարմացված է: 10:46 19.10.2022) Ուկրաինական դեսանտ իջեցնելու գործողությանն առնվազն 30 մոտորանավակ է մասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինական զորքերը փորձել են մոտորանավակներով դեսանտ իջեցնել Էներգոդարում՝ ԱԷԿ-ը գրավելու նպատակով։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Անցած գիշեր Զապորոժիե քաղաքի հարավային շրջանից և այլ ուղղություններից դուրս է եկել հատուկ գործողությունների ուժերի գրոհայիններով լեփ-լեցուն դեսանտային նավակների մեծ խումբ։ Նրանց հետ մեծ բեռնված նավ կար։ Քաղաքի գնդակոծությունից հետո սկսվել է դեսանտի վայրէջքի փորձ, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանը գրավելու նպատակով։ Մի քանի ժամ մարտեր էին ընթանում, առնվազն երեք-երեքուկես ժամ: Դեսանտ իջեցնելու փորձը հետ է մղվել», - ասել է Ռոգովը։
Նրա խոսքով՝ գործողությանը մասնակցել են առնվազն 30 մոտորանավակներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զորքերն անցած գիշեր ամերիկյան HIMARS համակարգերից հարված են հասցրել Էներգոդարի վարչակազմին, վնասվել է քաղաքի մուտքի կամուրջն ու «Լուչ» ենթակայանը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 237-րդ օրը։