Փոլ Կրեկորյանն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ
11:59 19.10.2022 (Թարմացված է: 12:32 19.10.2022)
© AP Photo / Damian DovarganesՓոլ Կրեկորյան
Փոլ Կրեկորյան
© AP Photo / Damian Dovarganes
Բաժանորդագրվել
Կրեկորյանը առաջին ամերիկահայն է, որ զբաղեցնում է այս պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել Փոլ Կրեկորյանը, հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն իր թվիթերյան էջում:
Կրեկորյանը առաջին ամերիկահայն է, որ զբաղեցնում է այս պաշտոնը։
Նշենք, որ Լոս Անջելեսում քաղաքային խորհրդի նախագահը քաղաքապետը չէ։ Ի տարբերություն աշխարհի շատ քաղաքների, այստեղ այդ պաշտոնները տարբեր են (խորհրդի նախագահը քաղաքապետին փոխարինում է միայն նրա բացակայության ժամանակ)։
Լոս Անջելեսի քաղաքապետն է Էրիկ Գարսետին։ Նա ղեկավարում է քաղաքի գործադիր իշխանությունը, իսկ Փոլ Կրեկորյանը համակարգում է որոշումների ընդունումը։
#Breaking: The ANCA-WR congratulates Councilmember @PaulKrekorian for his unanimous election as LA City Council #President. We are extremely proud that the Armenian-American community now has its highest ranking elected official leading Los Angeles through these difficult times. pic.twitter.com/30h5lbuatr
— ANCA Western Region (@ANCA_WR) October 18, 2022
Կրեկորյանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել 2009-ին։ Մինչ այդ նա Կալիֆորնիայի նահանգային ժողովի անդամ էր:
«Քաղաքն այժմ չի նշում, քաղաքը սգում է։ Այժմ մենք միասին աշխատում ենք, որ փորձենք հաղթահարել այն, ինչ մենք տեսանք վերջին շաբաթվա ընթացքում», - ասել է Կրեկորյանը իր ելույթում։
Նշենք, որ նրանից առաջ այս պաշտոնը զբաղեցնում էր Նուրի Մարտինեսը։ Վերջինս հրաժարական էր տվել, քանի որ համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ նա ռասիստական հայտարարություններ էր արել։