https://arm.sputniknews.ru/20221019/parizum-turq-ashakerty-heracvel-e-dasasenjakic-hajvoc-ceghaspanutjuny-zhkhtelu-hamar-50067824.html
Փարիզում թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
Փարիզում թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
Sputnik Արմենիա
2016 թվականին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T20:40+0400
2022-10-19T20:40+0400
2022-10-19T20:51+0400
ֆրանսիա
աշակերտ
թուրք
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/290/66/2906646_0:143:3133:1905_1920x0_80_0_0_758d268b51279633fe51748f4e47c115.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Փարիզի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամին ազգությամբ թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, գրում է ermenihaber.am-ը։ Նշվում է, որ դասաժամը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը, իսկ ազգությամբ թուրք աշակերտը՝ 14-ամյա Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել կատարված ոճրագործությունը։ Իր պահվածքի համար նա հեռացվել է դասասենյակից։«Հիշում եմ». Ֆրանսիայի նախարարը գրառում թողեց Ցեղասպանության թանգարանի հյուրերի մատյանումԴպրոցի տնօրենությունը նաև խիստ նախազգուշացում է տվել, որ եթե նա մեկ անգամ էլ ժխտի Հայոց ցեղասպանության փաստը, ապա եռօրյա ժամկետով կհեռացվի դպրոցից ու կզրկվի դասերին մասնակցելու հնարավորությունից։ Աշակերտի հոր կարծիքով՝ իր որդու հանդեպ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ Ֆրանսիայում թշնամանք կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։Հիշեցնենք՝ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001 թվականին, 2016 թվականի հոկտեմբերի 14-ին էլ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:2019-ից, նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ, ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/290/66/2906646_200:0:2931:2048_1920x0_80_0_0_e424ef5ac14c2bd71abd6252201e784f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, աշակերտ, թուրք, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, դպրոց
ֆրանսիա, աշակերտ, թուրք, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, դպրոց
Փարիզում թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
20:40 19.10.2022 (Թարմացված է: 20:51 19.10.2022) 2016 թվականին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Փարիզի հանրակրթական դպրոցներից մեկում պատմության դասաժամին ազգությամբ թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, գրում է
ermenihaber.am-ը։ Նշվում է, որ դասաժամը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը, իսկ ազգությամբ թուրք աշակերտը՝ 14-ամյա Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել կատարված ոճրագործությունը։ Իր պահվածքի համար նա հեռացվել է դասասենյակից։
Դպրոցի տնօրենությունը նաև խիստ նախազգուշացում է տվել, որ եթե նա մեկ անգամ էլ ժխտի Հայոց ցեղասպանության փաստը, ապա եռօրյա ժամկետով կհեռացվի դպրոցից ու կզրկվի դասերին մասնակցելու հնարավորությունից։ Աշակերտի հոր կարծիքով՝ իր որդու հանդեպ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ Ֆրանսիայում թշնամանք կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001 թվականին, 2016 թվականի հոկտեմբերի 14-ին էլ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: