https://arm.sputniknews.ru/20221019/khersvonum-hajtararel-en-ukrainaji-zu-hardzakumy-het-mghelun-nakhapatrastvelu-masin-50028542.html
Խերսոնում հայտարարել են Ուկրաինայի ԶՈւ հարձակումը հետ մղելուն նախապատրաստվելու մասին
Խերսոնում հայտարարել են Ուկրաինայի ԶՈւ հարձակումը հետ մղելուն նախապատրաստվելու մասին
Sputnik Արմենիա
Ներկայումս Խերսոնի շրջանի մատույցներում իրավիճակը կայուն է։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T12:30+0400
2022-10-19T12:30+0400
2022-10-19T12:33+0400
խերսոն
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40073075_0:48:3079:1780_1920x0_80_0_0_ec1ec235c2c7982d23f7933a33533ef4.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Խերսոնի շրջանը պատրաստվում է ուկրաինական զորքերի հարձակումը հետ մղելուն, պաշտպանական գիծն անընդհատ ամրապնդվում է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։Նրա խոսքով՝ ոչ ոք չի պատրաստվում նահանջել։ Նա ավելացրել է, որ այս պահին Խերսոնի շրջանի ճակատում և մատույցներում իրավիճակը կայուն է, բայց հակառակորդը ցանկացած պահի կարող է փորձել հրթիռային հարված հասցնել:Ավելի վաղ Խերսոնի շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն հայտարարել էր, որ որոշում է կայացվել տարածաշրջանի քաղաքացիական բնակչությանը Դնեպրի աջ ափից ձախ ափ կազմակերպված տեղափոխության մասին:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 237-րդ օրը։
խերսոն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40073075_282:0:3013:2048_1920x0_80_0_0_d0c0bbf556e016a55885b2c127c1bcaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խերսոն, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
խերսոն, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Խերսոնում հայտարարել են Ուկրաինայի ԶՈւ հարձակումը հետ մղելուն նախապատրաստվելու մասին
12:30 19.10.2022 (Թարմացված է: 12:33 19.10.2022) Ներկայումս Խերսոնի շրջանի մատույցներում իրավիճակը կայուն է։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Խերսոնի շրջանը պատրաստվում է ուկրաինական զորքերի հարձակումը հետ մղելուն, պաշտպանական գիծն անընդհատ ամրապնդվում է։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
«Մեր կողմից պաշտպանական գիծը մշտապես հզորացվում է։ Մենք պատրաստվում ենք ցանկացած հարձակում հետ մղել։ Իրավիճակը դեռ կայուն է, թշնամու՝ տարածաշրջանում առաջանալու վտանգ չկա», - ասել է նա։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի պատրաստվում նահանջել։ Նա ավելացրել է, որ այս պահին Խերսոնի շրջանի ճակատում և մատույցներում իրավիճակը կայուն է, բայց հակառակորդը ցանկացած պահի կարող է փորձել հրթիռային հարված հասցնել:
Ավելի վաղ Խերսոնի շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն հայտարարել էր, որ որոշում է կայացվել տարածաշրջանի քաղաքացիական բնակչությանը Դնեպրի աջ ափից ձախ ափ կազմակերպված տեղափոխության մասին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 237-րդ օրը։