https://arm.sputniknews.ru/20221019/irany-pataskhan-patzhamijvocner-kkirari-em-4-kazmakerputjan-ev-15-pashtvonjaji-dem-abdvollahian-50040836.html
Իրանը պատասխան պատժամիջոցներ կկիրառի ԵՄ 4 կազմակերպության և 15 պաշտոնյայի դեմ. Աբդոլլահիան
Իրանը պատասխան պատժամիջոցներ կկիրառի ԵՄ 4 կազմակերպության և 15 պաշտոնյայի դեմ. Աբդոլլահիան
Sputnik Արմենիա
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը շուտով մանրամասներ կներկայացնի սահմանափակող միջոցների վերաբերյալ։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T15:23+0400
2022-10-19T15:23+0400
2022-10-19T15:31+0400
հոսեյն ամիր աբդոլլահիան
իրանի իսլամական հանրապետություն
պատժամիջոցներ
ամն
եվրոպա
պաշտոնյա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47556063_0:84:1600:984_1920x0_80_0_0_98b86a57e5e56f63a3e0e9928f7487d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը, ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների, սահմանափակումներ կմտցնի արևմտյան 4 կազմակերպությունների, ինչպես նաև Եվրոպայի 15 պաշտոնյաների դեմ։ ISNA-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել «Ռուսաստանին զենք մատակարարելու» համարՀոկտեմբերի 17-ին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպությունների դեմ երկրում բողոքի ցույցերը ճնշելու համար։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև իրանական բարքերի ոստիկանությունը։Նա ավելացրել է, որ ԱԳՆ-ն առաջիկայում մանրամասներ կներկայացնի այդ հարցի վերաբերյալ։Նշենք, որ Իրանում վերջին շրջանում տեղի են ունենում անկարգություններ ու բողոքի ակցիաներ, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո։Սեպտեմբերի 13-ին երիտասարդ աղջիկը ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։Իրանի ԱԳՆ-ն խոստանում է պատասխանել Եվրամիության նոր պատժամիջոցներին. ՔանանիԻրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծի արդյունքում։Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի բազմաթիվ խոշոր քաղաքներում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ այս ամենը ծրագրված է եղել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47556063_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4876f19893a62195f276aa1069307c2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հոսեյն ամիր աբդոլլահիան, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ, ամն, եվրոպա, պաշտոնյա
հոսեյն ամիր աբդոլլահիան, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ, ամն, եվրոպա, պաշտոնյա
Իրանը պատասխան պատժամիջոցներ կկիրառի ԵՄ 4 կազմակերպության և 15 պաշտոնյայի դեմ. Աբդոլլահիան
15:23 19.10.2022 (Թարմացված է: 15:31 19.10.2022) Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը շուտով մանրամասներ կներկայացնի սահմանափակող միջոցների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանը, ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների, սահմանափակումներ կմտցնի արևմտյան 4 կազմակերպությունների, ինչպես նաև Եվրոպայի 15 պաշտոնյաների դեմ։ ISNA-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Հոկտեմբերի 17-ին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպությունների դեմ երկրում բողոքի ցույցերը ճնշելու համար։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև իրանական բարքերի ոստիկանությունը։
«Մի քանի ժամ անց Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ պատժամիջոցների կիրառման և բռնության ու ծայրահեղականության նկատմամբ հրահրումների հետ կապ ունեցող առնվազն 4 արևմտյան կազմակերպություններն ու 15 պաշտոնատար անձինք կավելացվեն սև ցուցակում, որտեղ նշված են ահաբեկիչները ու նրանք, ում նկատմամբ Իրանը պատժամիջոցներ է սահմանվել»,-ասել է նախարարը:
Նա ավելացրել է, որ ԱԳՆ-ն առաջիկայում մանրամասներ կներկայացնի այդ հարցի վերաբերյալ։
Նշենք, որ Իրանում վերջին շրջանում տեղի են ունենում անկարգություններ ու բողոքի ակցիաներ, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո։
Սեպտեմբերի 13-ին երիտասարդ աղջիկը ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։
Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծի արդյունքում։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի բազմաթիվ խոշոր քաղաքներում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ այս ամենը ծրագրված է եղել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից։