https://arm.sputniknews.ru/20221019/em-tekhnikakan-gnahatman-araqelutjan-andamnern-ajcelel-en-gegharquniqi-sahman-50043358.html
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցելել են Գեղարքունիքի սահման
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցելել են Գեղարքունիքի սահման
Sputnik Արմենիա
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել ԵՄ դիտորդների այցից ու կատարած աշխատանքներից։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T15:49+0400
2022-10-19T15:49+0400
2022-10-19T15:49+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
գեղարքունիքի մարզ
եվրամիություն
պատվիրակություն
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50040082_0:133:2049:1285_1920x0_80_0_0_dd03e7950f931066582c88129aa068d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ, դիտարկումներ անցկացրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած սահմանամերձ բնակավայրեր, Վարդենիսի, Տրետուքի ու Կուտականի սահմանամերձ գոտիներ։ Այս մասին «ֆեյսբուքում» հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` նշելով, որ ԵՄ առաքելության անդամներին հանգամանալից ներկայացրել է թշնամու ձեռնարկած ագրեսիայի արդյունքում Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկություններ, մասնավորապես` Սոթք ու Կութ բնակավայրերի կրած վնասները։«148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը»,– գրում է մարզպետը։Եվրոպացի այցելուներին ուղեկցող ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրել է զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների մասին։ԵՄ ներկայացուցիչները դիտարկումներ են կատարել չափիչ սարքերի միջոցով։ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրել են, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ։Մարզպետն իր կողմից վստահեցրել է, որ ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն և կծավալվի ակտիվ համագործակցություն։Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն արդեն հանդիպել են ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։Առաքելությունը Հայաստանում է լինելու առավելագույնը 2 ամիս ժամկետով։
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50040082_0:0:1823:1367_1920x0_80_0_0_6d825876dc8cb55d83b4027842517e77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղարքունիքի մարզ, եվրամիություն, պատվիրակություն, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
գեղարքունիքի մարզ, եվրամիություն, պատվիրակություն, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցելել են Գեղարքունիքի սահման
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել ԵՄ դիտորդների այցից ու կատարած աշխատանքներից։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ, դիտարկումներ անցկացրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած սահմանամերձ բնակավայրեր, Վարդենիսի, Տրետուքի ու Կուտականի սահմանամերձ գոտիներ։ Այս մասին
«ֆեյսբուքում» հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` նշելով, որ ԵՄ առաքելության անդամներին հանգամանալից ներկայացրել է թշնամու ձեռնարկած ագրեսիայի արդյունքում Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկություններ, մասնավորապես` Սոթք ու Կութ բնակավայրերի կրած վնասները։
«148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը»,– գրում է մարզպետը։
Եվրոպացի այցելուներին ուղեկցող ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրել է զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների մասին։
ԵՄ ներկայացուցիչները դիտարկումներ են կատարել չափիչ սարքերի միջոցով։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրել են, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ։
Մարզպետն իր կողմից վստահեցրել է, որ ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն և կծավալվի ակտիվ համագործակցություն։
Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն արդեն
հանդիպել են ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի,
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի,
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանի հետ։
Առաքելությունը Հայաստանում է լինելու առավելագույնը 2 ամիս ժամկետով։