https://arm.sputniknews.ru/20221018/rd-zu-n-nvor-harvatsner-e-hascrel-ukrainaji-energetikaji-objektnerin-rd-pn-49972329.html
ՌԴ ԶՈւ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Խոցվել է ԴԺՀ-ում HIMARS համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ համակարգերի դասակը։ 18.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-18T15:28+0400
2022-10-18T15:28+0400
2022-10-18T15:29+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_98:90:1375:808_1920x0_80_0_0_f9ce8f7b9a41e8c04195d18dcb6b98c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ զինված ուժերն այսօր հրթիռային նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և ռազմական կառավարման համակարգին։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։«Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման և էներգետիկայի համակարգերին, ինչպես նաև զինամթերքով ու արտասահմանյան արտադրության սպառազինությամբ զինանոցներին: Բոլոր նշանակված օբյեկտները խոցված են»,- ասել են գերատեսչությունում։ «Ինտեգրման աշխատանք է կատարվում». Պեսկովը՝ նոր տարածքներում «միջուկային հովանոցի» մասինԶապորոժիե քաղաքի շրջանում օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի ու հրետանու հարվածներով խոցվել են «Դնեպր» զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ղեկավարման կետը և ռադիոլոկացիոն կայանների նորոգման արտադրամասը:Նաև խոցվել են 56 հրետանային ստորաբաժանումներ, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 132 շրջաններում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 236-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_b061b6c6c6ce71814dd13b2e33a6cad9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ՌԴ ԶՈւ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ
15:28 18.10.2022 (Թարմացված է: 15:29 18.10.2022) Խոցվել է ԴԺՀ-ում HIMARS համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ համակարգերի դասակը։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ զինված ուժերն այսօր հրթիռային նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և ռազմական կառավարման համակարգին։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման և էներգետիկայի համակարգերին, ինչպես նաև զինամթերքով ու արտասահմանյան արտադրության սպառազինությամբ զինանոցներին: Բոլոր նշանակված օբյեկտները խոցված են»,- ասել են գերատեսչությունում։
Զապորոժիե քաղաքի շրջանում օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի ու հրետանու հարվածներով խոցվել են «Դնեպր» զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ղեկավարման կետը և ռադիոլոկացիոն կայանների նորոգման արտադրամասը:
Նաև խոցվել են 56 հրետանային ստորաբաժանումներ, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 132 շրջաններում։
«Հակամարտկոցային պայքարի ընթացքում խոցվել են Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի երկու հրետանային մարտկոցները, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում HIMARS համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ համակարգերի դասակը», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 236-րդ օրը։