00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական դրամի արժևորումն «ուտում է» արտահանման հասույթի մի մասը. ոսկու հանքի տնօրեն

© Photo / official site of the President of RAՀանքավայր. արխիվային լուսանկար
Հանքավայր. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Բաժանորդագրվել
Դոլարային հասույթը ստիպված են ոչ շահավետ փոխարժեքով դրամի փոխել, այդ պատճառով հանքը բանկերի համար դարձել է ռիսկային հաճախորդ, ու դրան չեն շտապում վարկեր տրամադրել։ Նմանատիպ խնդիրներ կան ոլորտի տարբեր ընկերությունների մոտ։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայկական դրամի արժևորումն «ուտում» է հանքերի արտահանման հասույթի մի մասը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Մեղրաձոր Գոլդ» ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանը։
Նրա խոսքով՝ ընկերության դոլարային հասույթը ստիպված են լինում դրամի փոխել ոչ շահավետ փոխարժեքով։
Մյուս կողմից, սակայն, դրամի նկատմամբ ավելի էժան դոլարը թույլ է տալիս ավելի շահավետ պայմաններով գնել հանքավայրի համար ներկրվող տեխնիկան։
«Սկզբում ֆինանսները պետք է նորմալ լինեն, որ ես այդ տեխնիկան կարողանամ գնել։ Իսկ մեզ բանկերն այժմ գրեթե չեն վարկավորում. այդ արժութային անկման պատճառով մենք նրանց համար ռիսկային ենք դարձել»,–նշեց Մարգարյանը։
Նշենք, որ ընկերությունն իր ոսկու խտանյութն անմիջապես արտերկիր չի արտահանում, այլ մատակարարում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա, որտեղ արտադրվում է Դոռեի համաձուլվածք (մաքուր ոսկու կիսաֆաբրիկատներ): Բայց երկրի ներսում կամ նրա սահմաններից դուրս լեռնամետալուրգիական արտադրանքի վաճառքի ժամանակ հաշվարկները կատարվում են դոլարով՝ Լոնդոնի մետաղների բորսայի (LME) փոխարժեքով։
Եվրոպայի համար շահավետ է դառնում ՀՀ–ից մոլիբդենի օքսիդ գնելը. «ԳեոՊրոմայնինգի» փոխտնօրեն
Հարցին, թե կարո՞ղ է արդյոք հարաբերականորեն փոքր Մեղրաձորի հանքն ավելացնել արդյունահանման ծավալները, եթե ՀՀ-ի խոշորագույն` Սոթքի հանքավայրում արդյունահանումը նվազի անվտանգության հարցերի պատճառով (Սոթքը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին), Մարգարյանը նշեց, որ արդյունահանման ծրագրով, որը համաձայնեցված է կառավարության հետ, «Մեղրաձոր Գոլդը» չի կարող որոշակի ծավալից ավել արդյունահանել:
«Նրանք պատրաստ են մեզանից ցանկացած ծավալ ընդունել, բայց մենք ունենք սահմանափակում՝ տարեկան 60 հազար տոննա հանքաքար» - պարզաբանել է Մարգարյանը:
Ստեղծված իրավիճակում հանքավայրում կրճատումներ չկան ու չեն նախատեսվում, սակայն ընկերությունն ուզում է բանկերի հետ բանակցություններ վարել ավելի մատչելի վարկավորման շուրջ, մինչև դրամի փոխարժեքը վերադառնա նախկին ցուցանիշներին, կամ մինչև ընկերությունները կկարողանան հարմարվել դրան:
Նշենք, որ նույն հարցը պատրաստվում է բարձրացնել նաև Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միությունը, որը միավորում է ոլորտի ձեռնարկությունները: 2022 թվականի մարտից` Ուկրաինայում հակամարտության սկսվելուց և Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների Հայաստան մուտք գործելուց հետո, դոլարը Հայաստանում էժանացել է մոտ 15%-ով (մոտ 480-ից մինչև 405 դրամ)։
Խոշոր հարկատուների ցանկը. տնտեսության առաջատարներն են պղինձը, վառելիքն ու ծխախոտը
Դա կապված է Հայաստանի ֆինանսական համակարգ արտարժույթի ներհոսքի հետ (ծրագրավորողների ու ֆինանսիստների եկամուտներից, որոնք եկել են այդ երկրներից ու շարունակում են աշխատել արևմտյան ընկերությունների հետ)։ Ավելացնենք, որ S&P վարկանիշային գործակալության կանխատեսմամբ` նման իրավիճակը չի կարող երկար պահպանվել. ռելոկանտների ժամանումից առաջացած կապիտալի ներհոսքը կդանդաղի, իսկ պահանջարկը, որը նրանք ստեղծում են Հայաստանում ապրանքների և ծառայությունների համար, կարող է կրճատվել, եթե նրանք տուն վերադառնան:
Լրահոս
0