00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան հասունանում է բանակցությունների համար, ԱՄՆ-ը՝ դեռ ոչ

© AP Photo / Virginia MayoԵրվամիության դրոշը
Երվամիության դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Երվամիության դրոշը
Բաժանորդագրվել
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սոցիալական հուզումների դեպքում Եվրոպայում իշխանության կգան ինքնիշխանության կողմնակիցները, ոչ թե ամերիկյան խամաճիկները։ Այդ մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Դավիդ Նարմանիա

Անցած շաբաթ արևմտյան քաղաքական գործիչների մի շարք հայտարարություններ հնչեցին, որոնք Կիևի իշխանություններին մտորումների համար առատ սնունդ կարող են տալ։
Սկզբում Էմանուել Մակրոնը հայտնեց իր ցանկության մասին, որ Մոսկվան ու Կիևը հնարավորինս շուտ նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
«Ուկրաինան պարզապես պարտավոր կլինի դա անել»,-նշեց նա:
Հաջորդ օրը նա հայտարարեց, որ Ֆրանսիան մտադիր չԷ միջուկային զենք կիրառել, եթե Ռուսաստանը նման քայլի գնա Ուկրաինայում, ընդգծելով, որ դա ակնհայտ է: «Մենք համաշխարհային պատերազմ չենք ուզում»: Սակայն ավելի ուշ նա հավելեց, որ Փարիզը կշարունակի օգնել Վլադիմիր Զելենսկուն իր տարածքում դիմադրության հարցում։ Դրանից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարեց Կիևին Caesar հրետանային ինքնագնաց կայաններ ուղարկելու մասին, որոնցից Ուկրաինայի ԶՈւ-ն հիմա գնդակոծում է, օրինակ, ռուսական Դոնեցկը:
Գերմանիայում էներգետիկ ճգնաժամը կարող է կործանել եվրագոտին
Մակրոնից հետո խոսք վերցրեց եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Սկզբում նա հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինային ուղղված միջուկային հարվածին կհետևի Արևմուտքի ոչ միջուկային, բայց հզոր ռազմական պատասխանը։ Եվ, ինչպես հետագայում ճշգրտեց, խոսքը ոչ ավել, ոչ պակաս` ռուսական բանակի ամբողջական ոչնչացման մասին է։
Սակայն դրանից հետո The Wall Street Journal-ի լրագրողը թվիթ հրապարակեց, որում անանուն եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը անհամաձայնություն էր հայտնում իր գործընկերոջ հայտարարության հետ։
«Չունենալով այդ իրավասությունը, նա խոսում էր պատասխանի տարբերակների մասին, որոնց համար նա պատասխանատու չէ, այն հնարավորությունների օգնությամբ, որոնք նա չունի։ Մեզ մնում է միայն տարակուսել»,-մեջբերել է նա զրուցակցի խոսքը։
Հակասական ազդանշաններ են ստացվում նաև ԱՄՆ-ից. իհարկե, Սպիտակ տանը հայտնել են, որ Բայդենը մտադիր չէ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովին ընթացքում: Սակայն միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ներկայիս հակամարտության մեջ չի ներքաշվի։
Իսկ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ուկրաինայի դեպքում որևէ խոսք չկա կազմակերպության կանոնադրության հինգերորդ հոդվածի կիրառման մասին, որը մեկ անդամի վրա հարձակումը մեկնաբանում է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա: Ընդհանուր առմամբ, նա «ողջույններ փոխանցեց» Զելենսկուն` արագացված ռեժիմով դաշինք ընդունելու նրա դիմումի հետ միասին։
Ճիշտ է, չնայած միջուկային սպառնալիքի բացակայության մասին դաշինքի անդամների բոլոր հավաստիացումներին, ՆԱՏՕ-ն միջուկային զորավարժություններ է անցկացնում «Ռուսաստանի սահմաններից 600 մղոն հեռու»։ Եվ հազիվ թե գոնե մեկ մարդ գտնվի, որը կհավատա, որ դրանք կապված են ԿԺԴՀ-ում վերջերս հրթիռների արձակման հետ։
Ընդ որում, ակնհայտ է, որ նման հայտարարություններով Արևմուտքը չի մոտեցնում հակամարտության դիվանագիտական լուծումը։
Մակրոնը կոչ է արել զգույշ լինել միջուկային սպառնալիքի մասին հայտարարություններում
Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունները չեն լուծում այն խնդիրները, որոնք այդ հակամարտության պատճառն են դարձել։ Եթե ձեր շունը կապը կտրել է, ապա նա, ում վրա նա հարձակվել է, նրա հետ չի խոսելու, ամենայն հավանականությամբ, նա պարզապես կգնդակահարի շանը, իսկ կխոսի արդեն տիրոջ հետ։ Այնպես որ, քանի կարող եք, կապեք նրան։ Թե չէ մեկ էլ տեսաք ստիպված լինեք ինքներդ քնեցնել։
Զելենսկին, իհարկե, բանակցությունների սեղանի շուրջ հայտնվելու հնարավորություն ունի, բայց միայն անվանական տեսքով։ Իսկ, այ, Արևմուտքին այդ սեղանի մոտ նստեցնելու համար Ռուսաստանին մի պայման է ծայրահեղ անհրաժեշտ. որ Եվրոպան գիտակցի իր ինքնիշխանության սրընթաց կորուստը, եթե հակամարտությունը ձգձգվի։
Էներգետիկ քաղաքականության արմատական փոփոխությունները հանգեցնում են նրան, որ Հին աշխարհում փոխվում է ուժերի հավասարակշռությունը։ Օրինակ, Գերմանիան, որը ժամանակին իր ուսերին տանում էր Եվրամիության տնտեսությունը, զրկվում է ռուսական վառելիքի հասանելիությունից, և, որպես հետևանք, նրա արդյունաբերությունը կարող է ոչնչացման եզրին հայտնվել։
Այսպիսի պայմաններում Բեռլինը ստիպված է երկրորդ պլան մղվել, իսկ առաջին պլան են գալիս նրանք, ովքեր հասանելիություն ունեն էներգառեսուրսներին, առաջին հերթին` Լեհաստանը, որը գազը ստանում է Նորվեգիայից։ Կանցլեր Օլաֆ Շոլցը եթե անգամ գիտակցում է այդ սցենարի ողջ լրջությունը, ապա հաստատ չի արտաբերում։
ԵՄ-ում կառավարման ղեկի հանձնումն ուղեկցվում է նաև առհասարակ Եվրամիության արժեզրկմամբ. ուկրաինական ճգնաժամում ցանկալի արդյունքների հասնելու դեպքում (այսինքն «մարտի դաշտում Կիևի հաղթանակի» դեպքում) ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը կտեղափոխի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան Չինաստանին դիմակայելու համար։ Այդ նպատակով էլ ստեղծվել է AUKUS դաշինքը, որում կլինեն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան. ՆԱՏՕ-ի հետագա գոյությունը ներկայիս տեսքով ոչ միայն կորցնում է իմաստը, այլև չափազանց թանկ է նստում։
Ուկրաինայի նկատմամբ հաղթանակը, իհարկե, Ռուսաստանի համար մի քանի խնդիր կլուծի նման իրավիճակում, բայց եվրոպական հին առաջնորդների թուլացումն ու նորերի հայտնվելը կշարունակեն սպառնալիք մնալ։ Հենց դրա համար էլ Կրեմլը ձգտում է դիվանագիտական լուծում գտնել նախքան այն պահը, երբ Փարիզն ու Բեռլինը կբախվեն սառը ձմռան հետևանքներին. ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սոցիալական հուզումների դեպքում այնտեղ իշխանության կգան ինքնիշխանության կողմնակիցները, ոչ թե ամերիկյան խամաճիկները։
Այդ պատճառով էլ Վլադիմիր Պուտինը շեշտը դնում է «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատանքի հնարավորության և Թուրքիայում նոր գազային հանգույց ստեղծելու վրա, որպեսզի Եվրամիությունն ապահովի վառելանյութով։ Ընդ որում «ՕՊԵԿ+»-ի վերջին որոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ նավթի ու գազի շուկաները Ռուսաստանը շատ ավելի հուսալի է վերահսկում, քան ԱՄՆ-ն։
Վարշավայի բնակիչները Լեհաստանի Վիսլա գետի ափին - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Եվրոպային հացի կռիվներ են սպասում. ո՞վ է հարստանում ճգնաժամի հաշվին
Ավելին, անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը հանդիպել է մերձավորարևելյան պետությունների ղեկավարների՝ ԱՄԷ նախագահ Մոհամմեդ իբն Զաիդ Ալ Նահայանի, Քաթարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ հանդիպումների ժամանակ հնչած հայտարարությունները վկայում են ոչ միայն էներգետիկ շուկայում Կրեմլի դիրքերի ամրության և Մերձավոր Արեւելքի հետ սերտ շփումների մասին, այլև հենց այդ երկրների միջնորդության հնարավորության մասին Արևմուտքի հետ հնարավոր բանակցությունների նախապատրաստման գործում:
Ներկա փուլում Վաշինգտոնը, ակնհայտ է, առայժմ դրան պատրաստ չէ, և Սպիտակ տան դիրքորոշումը փոխելու համար երկու հանգամանք է անհրաժեշտ՝ դեմոկրատների պարտությունը գալիք ընտրություններում և Կիևի պարտությունը մարտի դաշտում:
Այդ երկու պայմաններն էլ իրագործելի են։
Լրահոս
0