00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպային հացի կռիվներ են սպասում. ո՞վ է հարստանում ճգնաժամի հաշվին

© AFP 2024 / Wojtek RadwanskiՎարշավայի բնակիչները Լեհաստանի Վիսլա գետի ափին
Վարշավայի բնակիչները Լեհաստանի Վիսլա գետի ափին - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Վարշավայի բնակիչները Լեհաստանի Վիսլա գետի ափին
Բաժանորդագրվել
Իրինա Կրասիկովա
Եվրոպայում գնաճը թարմացնում է պատմական առավելագույն նիշերը: Աճում են հոսանքի գները, հետևիցթանկանում է նաև պարենամթերքը: Հասարակ եվրոպացիները ձգում են գոտիները, իսկ ընկերությունները բիզնեսներ են փակում: ԵՄ-ին երկարատև հետընթաց է սպասվում։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ հնարավոր են ժողովրդական հուզումներ:

Գները ռեկորդներ են խփում

Օգոոտոսին հացը ԵՄ-ում թանկացել է տարեկան արտահայտմամբ 18 տոկոսով, հայտնում է Եվրոստատը: Ամենազգալի թանկացումը Հունգարիայում է` 66 տոկոսով, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Սլովակիայում` ավելի քան 30 տոկոսով:
Եվրոպայի արևմտյան մասում ավելի լավ իրավիճակ է: Օրինակ` Ֆրանսիայում մթերքի գներն աճել են 8 տոկոսով, Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում` 10 տոկոսով:
Խորվաթական Advance պարբերականը նշում է, որ ոչ հարուստ երկրների համար ավելի բարդ է։
Եվրոպական շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարման գարնանային կրճատումն է ազդել` մոտ 4.5 միլիոն տոննա հումք փակված է մնացել Սև ծովի նավահանգիստներում:
ԵՄ երկրները ռուսական գազի լիարժեք էմբարգոյի դեպքում լուրջ ճգնաժամի կբախվեն. ԵՀ
Բացի այդ, այս ամառ Հին աշխարհը բախվել է վերջին 500 տարվա ամենուժեղ երաշտին: Արդեն հուլիսին Եվրահանձնաժողովը զգուշացրեց տարածաշրջանի երկրների կեսում բերքի քչության մասին: Ամենավատ իրավիճակն Իռլանդիայի արևելքում է, Իտալիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Մոլդովայում և Ֆինլանդիայում:
Կրակին յուղ լցրեցին նաև ռուսական գազի արտահանման վրա դրված պատժամիջոցները:
«Եվրամիությունը սահմանափակումներով միայն ուժեղացրեց իր խնդիրները, իսկ անոմալ շոգն ավելի խորացրեց իրավիճակը: Ենթադրվում է, որ բերքը կնվազի 15-20 տոկոսով»,-ասում է BitRiver-ի ֆինանսական վերլուծաբան Վլադիսլավ Անտոնովը:
Եղանակը բարեհաճ չգտնվեց նաև Հնդկաստանում, որը հույս ուներ փոխարինող լինել ուկրաինական ցորենի մատակարարման հարցում: Սակայն գարունը երկրում շոգ եղավ: Ստիպված եղան կրճատել արտահանումը, ինչի պատճառով շուկայում նորից հումքի պակաս կա:
Սակայն խնդիրը ոչ միայն բնական կատակլիզմներն են: ԵՄ-ն էներգետիկ ճգնաժամի է բախվել ռուսական գազից հրաժարվելու պատճառով: Եվրոպայում գնանշումները կտրուկ վերև են բարձրացել, ինչ-որ պահի դրանք հասել էին հազար խորանարդ մետրի դիմաց ավելի քան երեք հազար դոլարի:
Կապույտ վառելիքը եվրոպացիներն օգտագործում են էլեկտրականություն արտադրելու համար: Արդունքում էլեկտրաէներգիայ ֆյուչերսը` մեկ տարվա մատակարարմամբ, պատմական ռեկորդ է սահմանել: Գերմանիայում և Ֆրանսիայում այն գերազանցել է մեկ մեգավատ/ժամի դիմաց հազար եվրոն:
Պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան ռուս-ուկրաինական հակամարտությունը. Մակրոն
Բացի այդ, ԵՄ-ում հիդրոլեկտրակայանների համար ջուր չի հերիքում: Օրինակ` Նորվեգիայի էներգաբալանսում դրանց մասնաբաժինը կազմում է 95 տոկոս: Երկիրը հզորություններն արտահանում է Շվեյցարիա, Դանիա, Նիդեռլանդներ:
Վնասներն աճում են, և ձեռնարկությունները ստիպված են ավելացնել արտադրանքի գները: Հասարակ եվրոպացիներին մնում է միայն կրճատել ծախսել:
La Stampa իտալական թերթը զգուշացնում է, որ հացի կտրուկ թանկացումը սպառնում է ժողովրդական խռովությունների վերածվել: ԵՄ-ի բնակչությունն արդեն դուրս էր եկել փողոց` պահանջելով զսպել գազի և էլեկտրականության սակագները: Տարածաշրջանում մեկը մյուսի հետևից փակվում են գործարանները, ընկերությունները փակում են բիզնեսը: Սակայն եթե հավատանք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենին, ԵՄ-ի բնակիչները պատրաստ են տուժել հանուն Ռուսաստանի դեմ պայքարի:
Ուստի Բրյուսելն ավելի լավ բան չհնարեց, քան գրասենյակներում և հանրային վայրերում ջերնաստիճանը նվազեցնելը: Իսկ այն շինությունները, որտեղ մարդիկ «երկար չեն մնում», առհասարակ կարիք չկա ջեռուցելու, կարծում են չինովնիկները:

Նոր կախվածություն

Մինչ Բրյուսելը խնայում է ջեռուցման վրա, ԵՄ-ում տարեկան գնաճը թարմացնում է առավելագույն ցուցանիշները: Օգոստոսին այն գերազանցել է 10 տոկոսը, հուլիսին` 9,8 տոկոսը:
«Շատ առումներով դա պայմանավորված է արևմտյան կենտրոնական բանկերի գերփափուկ քաղաքականությանբ: Տնտեսությունը փողով լցրին, որպեսզի հաղթահարեն հակավարակի պատճառով առաջացած անկումը»,-նշում է TeleTrade տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնտեսագետ Մարկ Գոյհմանը: Գումարած` աշխարհաքաղաքական լարվածությունը, էներգառեսուրսների գնանշումների աճը, բերքի պակասը:
Սակայն վերլուծաբանները նշում են, որ վերջին ժամանակներում այդ գործոններն աստիճանաբար կորցնում են սրությունը։ Կարգավորիչները բարձրացնում են տոկոսադրույքները:
Վերսկսվել է ռուսական և ուկրաինական հացահատիկի ներկրումը։ Եվրոպական ստորգետնյա գազի պահեստարանները լցված են 80-85 տոկոսով: Կապույտ վառելիքի գնանշումները օգոստոսի պիկից` հազար խորանարդ մետրի դիմաց 3,5 հազար դոլարից, ներքև են իջել: Սև ոսկին նույնպես հետ չի մնում. Brent տեսակի նավթը բորսայում վաճառվում է մեկ բարելի դիմաց 90 դոլարից ցածր գնով:
Արևմուտքի գլխավոր խնդիրն առաջնորդության ճգնաժամն է. Պուտինը համարժեք մրցակից չունի
Սակայն հանգստանալու համար դեռ վաղ է: Օթերևութաբանները Հին աշխարհում ցուրտ ձմեռ են կանխատեսում: Գազի մատակարարման ընդհատումները ոչ ոք չի բացառում:
Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ դրա մատակարարումը Ռուսաստանից ԵՄ այս տարի նվազել է 50 միլիարդ խորանարդ մետրով:
Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ՝ Եվրամիությունը 2021-ին ձեռք է բերել 155 միլիարդ խորանարդ մետր գազ: Այսպիսով մատակարարումները կարող են կրճատվել գրեթե մեկ երրորդով։
Բացի այդ, չի հաջողվել աշնանային ցանքսը Չինաստանում, որտեղ ամենաշատ հացահատիկն են արտադրում և սպառում: Պեկինը մտադիր է ավելացնել հացահատիկի գնումները համաշխարհային շուկայից:
Ուստի Եվրոպայում հացի օգոստոսյան թանկացումը, Վլադիսլավ Անտոնովի կարծիքով, վերջնական չէ։
Ստիպված են լինելու գումար ծախսել նաև էներգառեսուրսների վրա, դրանց գները հիմա մի քանի անգամ գերազանցում են վերջին տասնամյակի միջին ցուցանիշները: Bruegel-ի վերլուծաբանները հաշվել են, որ Եվրամիությունն էներգետիկ ճգնաժամի պատճառով արդեն գրեթե կես տրիլիոն եվրո է կորցրել:
Ընդհանուր ջանքերով ԵՄ անդամները 314 մլրդ եվրո են հատկացրել բնակչությանը և ձեռնարկություններին հասցված հարվածը մեղմելու համար: Մեծ Բրիտանիան, որը դուրս է եկել Եվրամիությունից, ներդրել է 178 միլիարդ: Սակայն փորձագետները վստահ են, որ այդ գումարը չի բավականացնի։
«Մենք տեսել ենք, որ էներգակիրների գները Եվրոպայում բարձրացել են։ Նրանց համար շատ ծանր ձմեռ կլինի»,-եվրոպացիներին կարեկցում է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:
ԱՄՆ-ում ևս իրավիճակն այնքան էլ լավ չէ:

«Իհարկե, դա մեզ վրա նույնպես ազդում է, բայց մենք այդքան կախված չենք դրանից, որքան նրանք»,-ավելացրել է Յելենը: Վաշինգտոնը մտադիր է քաղաքական դաշնակցին օգնել «այլընտրաքային աղբյուրներ գտնելու» հարցում:

Ինչևէ` երկար չմտածեցին. որոշեցին եվրոպացիներին ամուր ու երկար ժամանակով «նստեցնել» իրենց թանկարժեք հեղուկացված բնական գազի վրա: Առաջին կիսամյակում ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն արտահանողը դարձավ. մատակարարումները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12 տոկոսով:
Հիմնական մասն ուղղվել է ԵՄ և Մեծ Բրիտանիա, ապահովվել է հեղուկացված բնական գազի եվրոպական ներկրման ընդհանուր ծավալի 47 տոկոսը: Խոշորագույն վաճառողների թվում են նաև Կատարը, Ռուսաստանն ու աֆրիկյան երկրները:
Ավելին` Գերմանիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են երկարաժամկետ պայմանագրերի մասին` 20 տարով, սկսած 2026-ից: Գերմանիայում հիմա հեղուկացված բնական գազի ենթակառուցվածքներ չկան, սակայն երկիրն արագացված տեմպերով անհրաժեշտ տերմինալներ է կառուցում:
Ռուսական խողովակաշարային գազն արագ փոխարինել չի ստացվել: Bloomberg-ը նշել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄԷ-ից վերադարձել է հեղուկացված գազի ընդամենը մեկ տանկերի պայմանագրով:
Ուստի վերլուծաբանները կապույտ վառելիքի գների հետագա աճ են կանխատեսում: «Գազպրոմում» ենթադրում են, որ ձմռանն այն հազար խորանարդ մետրի դիմաց ավելի քան 4000 դոլար կարժենա: Արդյունքում ԵՄ-ի արդյունաբերական ոլորտին խնդիրներ են սպասում:
Որոշ եվրոպական ընկերություններ, որոնք պողպատ, պարարտանյութ և այլ կարևոր ապրանքներ են արտադրում, էներգակիրների բարձր գների պատճառով արդեն իրենց հզորությունները տեղափոխում են ԱՄՆ:
Դոնեցկի և Լուգանսկի հանրաքվեները վերջ կդնեին ուկրաինական ճգնաժամին. ամերիկացի վերլուծաբան
«Ամերիկյան տնտեսությունը հայտնվել է նրանց թվում, որոնք առավելագույն օգուտ են քաղել Եվրոպայի էներգետիկ ճգնաժամից»,—գրում է The Wall Street Journal թերթը:
Պարբերականը նախազգուշացնում է «ապաինդուստրալացման նոր դարաշրջանի» սկսվելու վտանգի մասին։
Deutsche Bank-ի մասնագետները կանխատեսում են, որ տարածաշրջանին երկարատև և խոր հետընթաց է սպասվում: ՀՆԱ-ի անկումը կկազմի երեք տոկոս և կպահպանվի մինչև հաջորդ տարվա կեսը:
Լրահոս
0