https://arm.sputniknews.ru/20221018/em-tekhnikakan-gnahatman-araqelutjan-andamnern-ajcel-en-gegharquniqi-marz-50012563.html
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցելել են Գեղարքունիքի մարզ
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցելել են Գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
Մարզպետը առաքելության անդամներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում։ 18.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-18T20:47+0400
2022-10-18T20:47+0400
2023-08-09T16:05+0400
գեղարքունիքի մարզ
եվրամիություն
կարեն սարգսյան
դիտորդ
սահման
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/50011503_0:107:2048:1259_1920x0_80_0_0_faa918687c2395788139f6ea4048b632.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզ։ Իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։Մարզպետը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում։ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության ղեկավար Ջան Փլեսինջերն էլ իր հերթին ներկայացրել է իրենց առաքելության հիմնական նպատակները։ Դրանք են` դիտորդություն իրականացնել, թե ինչպես են երկու կողմերը պահպանում հրադադարի ռեժիմը և աջակցել սահմանային հանձնաժողովների գործունեությանը։Առաքելության շրջանակում Հայաստան կայցելեն 40 փորձագետ` երկու ամսով։Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ևս քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր։ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները արդեն հանդիպել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/50011503_114:0:1934:1365_1920x0_80_0_0_a4422eb32ff7fd546d248ebe45700bc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղարքունիքի մարզ, եվրամիություն, կարեն սարգսյան, դիտորդ, սահման, ադրբեջան
գեղարքունիքի մարզ, եվրամիություն, կարեն սարգսյան, դիտորդ, սահման, ադրբեջան
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այցելել են Գեղարքունիքի մարզ
20:47 18.10.2022 (Թարմացված է: 16:05 09.08.2023) Մարզպետը առաքելության անդամներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզ։ Իր
ֆեյսբուքյան էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մարզպետը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի թողած հետևանքները Գեղարքունիքի մարզի բնակավայրերում։
ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության ղեկավար Ջան Փլեսինջերն էլ իր հերթին ներկայացրել է իրենց առաքելության հիմնական նպատակները։ Դրանք են` դիտորդություն իրականացնել, թե ինչպես են երկու կողմերը պահպանում հրադադարի ռեժիմը և աջակցել սահմանային հանձնաժողովների գործունեությանը։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել նաև հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Նա կարևորել է ԵՄ պատվիրակության առաքելությունը` նշելով, որ այն հնարավորություն կտա օբյեկտիվ գնահատել հրադադարի խախտման դեպքերը։
Առաքելության շրջանակում Հայաստան կայցելեն 40 փորձագետ` երկու ամսով։
Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ևս քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները արդեն հանդիպել են
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ,
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։