00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:09
8 ր
Աբովյան time
On air
18:17
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հազիվ թե հազարավոր թուրքեր Հայաստան գան քաղաքացիություն ստանալու նպատակով. Բիչախչյան

Օտարերկրացին պետք է գիտակցի` ներդրումը դեռ չի նշանակում, որ պետք է քաղաքացիություն ստանա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրային տիրույթում շրջանառվող մտավախություններին։
Օտարերկրացին պետք է գիտակցի` ներդրումը դեռ չի նշանակում, որ պետք է ՀՀ քաղաքացիություն ստանա, կարևորագույն պայմանը պետք է լինի տվյալ անձի վերաբերյալ ԱԱԾ–ի եզրակացությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց՝ Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Ըստ այդմ` մեր տնտեսությունում 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ:
«Եթե անձը դիմում է քաղաքացիություն ստանալու համար, ապա դա պրակտիկայում ընդունված կանոն է։ Սկզբում կատարում են ներդրում, ձեռք են բերում որոշակի գույք, ինչից հետո ստանում են կեցության կարգավիճակ, որը տևում է բավականին երկար ժամանակ։ Վերջում նոր անձը դիմում է քաղաքացիություն ստանալու համար»,– պարզաբանեց Բիչախչյանը։
Ըստ նրա` այդ ընթացքում պետությունը հնարավորություն է ստանում ուսումնասիրելու տվյալ անձին, և նա հայտնվում է հատուկ ծառայությունների, համապատասխան իրավասու մարմնի տեսադաշտում։ Պարզ է` հիմնականում խոսքը վերաբերում ազգությամբ ոչ հայերին։ Նրանց թվում իհարկե կլինեն այնպիսիք, որոնց կողմից ներդրում կատարելու հեռահար նպատակը լինելու է քաղաքացիություն ստանալը, ինչը, ըստ մեր զրուցակցի, նորմալ երևույթ է, և այդ մասին է վկայում նաև միջազգային փորձը։
Բիչախչյանի դիտարկմամբ` խնդիրն այն է, որ երբ անձը կատարի ներդրում, ձեռք բերի գույք և այնուհետև ստանա կեցության իրավունք, իսկ հետո պարզվի, որ նա վտանգ է ներկայացնում պետության համար և նրան չշնորհվի քաղաքացիություն, ապա այդտեղ կառաջանա բախում։
«Հայաստանում օրենսդրական ընթացակարգ սահմանված չէ, որ եթե տվյալ անձը երկրի համար վտանգ է ներկայացնում, ապա չի կարող տեղում ձեռք բերել անշարժ գույք։ Եթե անգամ նրան չշնորհվի քաղաքացիություն, միևնույն է, նա չի զրկվի իր անշարժ գույքից, բայց այստեղ տվյալ անձի հետ կապված կառաջանա իրավական նորմի վստահելիության խնդիր։ Այստեղ կարելի էր միջանկյալ լուծում տալու համար այնպիսի ճկուն մեխանիզմ նախատեսել, որ եթե մարդը կատարում է ներդրման հետ կապված իր խոստումը, նախապես իմանա, որ վտանգ ներկայացնելու դեպքում կարող է և քաղաքացիություն չստանալ»,– նշեց մեր զրուցակիցը։
Նա անդրադարձավ նաև հանրային տիրույթում շրջանառվող մտավախությանը, որ մասնավորապես ազգությամբ թուրքերը շուտով ընդամենը 150 հազար դոլարի դիմաց կկարողանան դառնալ ՀՀ քաղաքացի և տնտեսական էքսպանսիա կիրականացնեն Հայաստանում։
«Բնականաբար, բոլորին չի շնորհվելու քաղաքացիություն։ Պոտենցիալ ներդրողը պետք է դա գիտակցի և չնեղանա դրանից։ Նա նախապես պետք է իմանա այդ մասին, որպեսզի նախօրոք պլանավորի բիզնես գործավարությունը Հայաստանում։ Անհրաժեշտ է այնպիսի կարգավորումներ սահմանել, ինչպես եվրոպական շատ երկրներում։ Մարդը նախ ստանում է կեցության կարգավիճակ, հետո որոշ ժամանակ անց, մեկ, երկու կամ հինգ տարի անց նոր ներկայացնում քաղաքացիություն ստանալու դիմում, և այդ ժամանակը բավարար է, որպեսզի նա գտնվի պատկան մարմինների տեսադաշտում»,– ասաց անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը։
Անդրադառնալով նաև այն մտահոգությանը, որ ազգությամբ թուրքերը կարող են քաղաքացիություն ստանալուց հետո մասնակցել նաև ընտրություններին և ՀՀ ղեկավար ընտրել` Բիչախչյանն ընդգծեց` պայմաններն ու ներդրման համար պահանջվող գումարներն այնպիսին են, որ հազարավոր թուրքեր հազիվ թե գան Հայաստան և քաղաքացիություն ստանան կամ նրանց թվաքանակը որոշիչ լինի պետության ներսում ընտրական գործընթացների ելքի վրա։
«Կարմիր թելի նման անցնում է Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունը որպես կարևորագույն պայման։ Դիմողը պետք է գիտակցի, որ ներդրումը դեռևս չի նշանակում, որ պետք է ստանա քաղաքացիություն»,–ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը։
Նշենք, որ վերոհիշյալ նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
ՀՀ անձնագիր ստանալու ցանկություն ունեցողների թիվը մեկ տարում ավելացել է շուրջ 158 հազարով
Լրահոս
0