https://arm.sputniknews.ru/20221014/qishnevum-dazhanvoren-crum-en-nakhagah-sandui-qaghaqakanutjan-dem-anckacvvogh-akcian-49776782.html
Քիշնևում դաժանորեն ցրում են նախագահ Սանդուի քաղաքականության դեմ անցկացվող ակցիան
Քիշնևում դաժանորեն ցրում են նախագահ Սանդուի քաղաքականության դեմ անցկացվող ակցիան
Sputnik Արմենիա
Մոլդովայի նախագահը խնդրել է կառավարությանը՝ թույլ տալ ոստիկանությանը ցրել բողոքի ակցիայի մասնակիցներին՝ չհամաձայնեցնելով այդ գործողությունները տեղի... 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T17:21+0400
2022-10-14T17:21+0400
2024-10-11T13:25+0400
մոլդովա
բողոքի ակցիա
ոստիկան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0e/49771528_0:0:1280:720_1920x0_80_0_0_f89f3de0a3d4db83b8f82746dcc034f5.jpg
Քիշնևում սկսվել են դաժանորեն ձերբակալել Սանդուի քաղաքականության դեմ բողոքող քաղաքացիներին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ցուցարարներին ձեռքերից ու ոտքերից բռնած հեռացնում ակցիայի վայրից։ Ցուցարարները բղավում են «Ամոթ»։Ավելի վաղ Մոլդովայի նախագահը խնդրել էր կառավարությանը թույլ տալ ոստիկանությանը ցրել բողոքի ակցիայի մասնակիցներին ՝ առանց տեղի իշխանությունների համաձայնության։Ցուցարարները պահանջում են խորհրդարանի, կառավարության, նախագահի հրաժարականներ և արտահերթ ընտրությունների անցկացում։ Հանրահավաքի մասնակիցներն ընդգծում են բողոքի խաղաղ բնույթը և հայտարարում, որ չեն ենթարկվելու սադրանքներին։Հիշեցնենք, որ անցած կիրակի Քիշնևում տեղի էր ունեցել ընդդիմության լայնածավալ հանրահավաք։ Ցուցարարները հավաքվել էին խորհրդարանի և նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք բողոքում էին գործող իշխանության վարած քաղաքականության դեմ։ Ակցիայի մասնակիցները խորհրդարանի շենքի դիմաց վրանային ճամբար էին բացել, որն անվանել էին «Փոփոխությունների քաղաք»։ Նրանք հայտարարել էին, որ ակցիաներն անժամկետ են։
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0e/49771528_146:0:1106:720_1920x0_80_0_0_51214fcc062f26fc18739c44a9b270c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլդովա, բողոքի ակցիա, ոստիկան, տեսանյութեր, տեսանյութ, видео
մոլդովա, բողոքի ակցիա, ոստիկան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Քիշնևում դաժանորեն ցրում են նախագահ Սանդուի քաղաքականության դեմ անցկացվող ակցիան
17:21 14.10.2022 (Թարմացված է: 13:25 11.10.2024) Մոլդովայի նախագահը խնդրել է կառավարությանը՝ թույլ տալ ոստիկանությանը ցրել բողոքի ակցիայի մասնակիցներին՝ չհամաձայնեցնելով այդ գործողությունները տեղի իշխանությունների հետ։
Քիշնևում սկսվել են դաժանորեն ձերբակալել Սանդուի քաղաքականության դեմ բողոքող քաղաքացիներին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները ցուցարարներին ձեռքերից ու ոտքերից բռնած հեռացնում ակցիայի վայրից։ Ցուցարարները բղավում են «Ամոթ»։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահը խնդրել էր կառավարությանը թույլ տալ ոստիկանությանը ցրել բողոքի ակցիայի մասնակիցներին ՝ առանց տեղի իշխանությունների համաձայնության։
Մոլդովայի մայրաքաղաքում բողոքի ակցիաները սկսել են սեպտեմբերի 18-ին։ Երեկ Մոլդովայի կառավարության շենքի մոտ, որտեղ վրանային ճամբար է բացվել, 80 վրան է տեղակայվել։ Քաղաքում ուժեղացված ռեժիմով է աշխատում ոստիկանությունը։
Ցուցարարները պահանջում են խորհրդարանի, կառավարության, նախագահի հրաժարականներ և արտահերթ ընտրությունների անցկացում։ Հանրահավաքի մասնակիցներն ընդգծում են բողոքի խաղաղ բնույթը և հայտարարում, որ չեն ենթարկվելու սադրանքներին։
Հիշեցնենք, որ անցած կիրակի Քիշնևում տեղի էր ունեցել ընդդիմության լայնածավալ հանրահավաք։ Ցուցարարները հավաքվել էին խորհրդարանի և նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք բողոքում էին գործող իշխանության վարած քաղաքականության դեմ։ Ակցիայի մասնակիցները խորհրդարանի շենքի դիմաց վրանային ճամբար էին բացել, որն անվանել էին «Փոփոխությունների քաղաք»։ Նրանք հայտարարել էին, որ ակցիաներն անժամկետ են։