https://arm.sputniknews.ru/20221014/eramsja-havaqneri-zhamketneri-krtshatumy-lav-e-bajc-pordzagety-pni-tsragreri-masin-49725532.html
Եռամսյա հավաքների ժամկետների կրճատումը լավ է, բայց... փորձագետը՝ ՊՆ–ի ծրագրերի մասին
Եռամսյա հավաքների ժամկետների կրճատումը լավ է, բայց... փորձագետը՝ ՊՆ–ի ծրագրերի մասին
Sputnik Արմենիա
Ռազմական փորձագետ, պահեստազորի սպա Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ատեստավորման միջոցով պայմանագրային զինծառայողների աշխատավարձի... 14.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-14T00:03+0400
2022-10-14T00:03+0400
2022-10-14T00:03+0400
ռադիո
վարժական հավաք
բանակ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
փորձագետ
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49727717_0:0:1601:901_1920x0_80_0_0_59222e15dfdedecb486d1eaf34b14d9b.jpg
Փորձագետը՝ ՊՆ–ի ծրագրերի մասին
Sputnik Արմենիա
Փորձագետը՝ ՊՆ–ի ծրագրերի մասին
Եռամսյա հավաքների ժամկետները կրճատելու և դրա ձևաչափը փոխելու կառավարության մտադրությունն արդարացված է քաղաքացիների սոցիալական հարցերի լուծման և ընդհանրապես պահեստազորայինների գիտելիքների ու հմտությունների կատարելագործման տեսանկյունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի սպա Նարեկ Ներսիսյանը։Հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ցանկանում են Հայաստանում պահեստազորայինների եռամսյա հավաքների ժամկետները նվազեցնել-դարձնել 25 օր, բայց ավելացնել մասնակիցների թիվը։ Համապատասխան օրենքն ընդունվելու դեպքում հավաքները պարտադիր կդառնան զինապարտ բոլոր քաղաքացիների համար։ Ներսիսյանի խոսքով, եռամսյա հավաքներն արդյունավետ չեն նախ այն պատճառով, որ պահեստազորայիններին բավական երկար ժամանակով կտրում են իրենց սոցիալական և մասնագիտական գործունեությունից։ Արդյունքում դա բացասաբար է անդրադառնում թե՛ նրանց, թե՛ գործատուների, թե՛ պետության հետ առնչություն ունեցող մնացած բաղադրիչների վրա։Ներսիսյանը համոզված է, որ բանակում ծառայած անձի համար հետագա մարտական հերթապահության համար նախատեսված պատրաստության ժամկետը բավարար է։ Իդեալական զինվոր, իհարկե, նա չի դառնա, բայց նվազագույն գիտելիքներ կստանա։ Սակայն կառավարության գործողություններում շատ բան անհասկանալի է։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ նախարարների կաբինետն այս և այլ որոշումները պարզաբանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու ցանկությամբ, սակայն ինքը կցանկանար կառավարությունից լսել, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ բանակ։ Ցանկությունն ամեն կերպ պետք է ողջունել, այդ ամենը շատ լավ է, բայց արժե հստակ սահմանում տալ, հետո նոր անել հետագա քայլերը: Հայաստանում եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն, կներգրավվեն նաև ԱԹՍ-ների մասնագետները«Պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է արհեստվարժ զինվորների ու սպայակազմի առկայություն, ինչպես նաև ժամանակակից սպառազինություն»,– ասաց Ներսիսյանը։Ըստ նրա` զինվորական անձնակազմի ատեստավորումը, ինչին հաջորդելու է աշխատավարձի բարձրացումը, սոցիալական տեսանկյունից դրական ազդեցություն կունենա, բայց միայն այդ միջոցառումները բավարար չեն պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար։ Խնդիրն այն է, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է իրականացվելու ատեստավորումը և այդ դեպքում ինչ չափանիշներ են հաշվի առնվելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49727717_10:0:1453:1082_1920x0_80_0_0_0318673b5a5cf9a4e42440fae0955015.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարժական հավաք, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն), փորձագետ, պոդկաստ, аудио
վարժական հավաք, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն), փորձագետ, պոդկաստ, аудио
Եռամսյա հավաքների ժամկետների կրճատումը լավ է, բայց... փորձագետը՝ ՊՆ–ի ծրագրերի մասին
Ռազմական փորձագետ, պահեստազորի սպա Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ատեստավորման միջոցով պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարձրացման ու պահեստազորայինների հավաքների ժամկետների կրճատման հարցերին։
Եռամսյա հավաքների ժամկետները կրճատելու և դրա ձևաչափը փոխելու կառավարության մտադրությունն արդարացված է քաղաքացիների սոցիալական հարցերի լուծման և ընդհանրապես պահեստազորայինների գիտելիքների ու հմտությունների կատարելագործման տեսանկյունից։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի սպա Նարեկ Ներսիսյանը։
Հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանն ասել է, որ ցանկանում են Հայաստանում պահեստազորայինների եռամսյա հավաքների ժամկետները նվազեցնել-դարձնել 25 օր, բայց ավելացնել մասնակիցների թիվը։ Համապատասխան օրենքն ընդունվելու դեպքում հավաքները պարտադիր կդառնան զինապարտ բոլոր քաղաքացիների համար։
Ներսիսյանի խոսքով, եռամսյա հավաքներն արդյունավետ չեն նախ այն պատճառով, որ պահեստազորայիններին բավական երկար ժամանակով կտրում են իրենց սոցիալական և մասնագիտական գործունեությունից։ Արդյունքում դա բացասաբար է անդրադառնում թե՛ նրանց, թե՛ գործատուների, թե՛ պետության հետ առնչություն ունեցող մնացած բաղադրիչների վրա։
«Տնտեսական զարգացման, սոցիալական և նույնիսկ ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից եռամսյա հավաքներն ամենևին էլ լավագույն լուծումը չեն։ Հիմա նշված ժամանակահատվածը կրճատելով՝ հնարավոր կլինի կրճատել այդ ջրբաժանը»,- ասում է մեր զրուցակիցը։
Ներսիսյանը համոզված է, որ բանակում ծառայած անձի համար հետագա մարտական հերթապահության համար նախատեսված պատրաստության ժամկետը բավարար է։ Իդեալական զինվոր, իհարկե, նա չի դառնա, բայց նվազագույն գիտելիքներ կստանա։
Սակայն կառավարության գործողություններում շատ բան անհասկանալի է։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ նախարարների կաբինետն այս և այլ որոշումները պարզաբանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու ցանկությամբ, սակայն ինքը կցանկանար կառավարությունից լսել, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ բանակ։ Ցանկությունն ամեն կերպ պետք է ողջունել, այդ ամենը շատ լավ է, բայց արժե հստակ սահմանում տալ, հետո նոր անել հետագա քայլերը:
«Պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է արհեստվարժ զինվորների ու սպայակազմի առկայություն, ինչպես նաև ժամանակակից սպառազինություն»,– ասաց Ներսիսյանը։
Ըստ նրա` զինվորական անձնակազմի ատեստավորումը, ինչին հաջորդելու է աշխատավարձի բարձրացումը, սոցիալական տեսանկյունից դրական ազդեցություն կունենա, բայց միայն այդ միջոցառումները բավարար չեն պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար։ Խնդիրն այն է, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է իրականացվելու ատեստավորումը և այդ դեպքում ինչ չափանիշներ են հաշվի առնվելու։