00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ–ական «փակ երկինքը» Ուկրաինային չի օգնի

CC0 / Ministerie van Defensie / Een amraam raket verlaat de canister van de lanceerinrichtingՆորվեգական NASAMS ԶՀՀ
Նորվեգական NASAMS ԶՀՀ - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2022
Նորվեգական NASAMS ԶՀՀ
Բաժանորդագրվել
Արևմտյան սպառազինության տեխնոլոգիական կատարելության և հզորության մասին միֆերը կոտրվում են Ուկրաինայի ռազմական գործողությունների թատերաբեմի դաժան իրականությունից։
Նացիստական Կիևյան ռեժիմին ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի կողմից ռազմական օգնության ավելացումը միայն արագացնում է և երաշխավորում այդ ռեժիմի «ապամոնտաժումը»։ Ռուսաստանի զինված ուժերը հետևողականորեն և արդյունավետ կերպով լուծում են ռազմական հատուկ գործողության առջև դրված խնդիրները։
Հոկտեմբերի 12-13 Բրյուսելում կայացած արտակարգ նիստի ժամանակ ՆԱՏՕ–ի երկրների պաշտպանության նախարարները՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի գլխավորությամբ, որոշեցին շարունակել աջակցել կիևյան ռեժիմին «այնքան, որքան կպահանջվի»։ Նախօրեին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց Ուկրաինայի հակամարտության մեջ Հյուսիսատլանտյան դաշինքի «առանցքային դերի» մասին և խոստացավ մեծացնել Ուկրաինայի ԶՈւ–ին ցուցաբերվող ռազմական օգնությունը։
Ռուսական «Օպուստոշիտելը» ճնշում է ամերիկյան «Բարեթներին»
Հոկտեմբերի 10-12-ը Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական կառավարման, կապի և էներգետիկայի համակարգի օբյեկտներին Ռուսաստանի ինտենսիվ հրթիռակոծություններից հետո ամերիկացիները և նրանց եվրոպական դաշնակիցները խոստանում են բարելավել Ուկրաինայի ՀՕՊ–ը։ ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին հոկտեմբերի 12-ին Բրյուսելում հայտարարեց «հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիր համակարգի» տրամադրման հնարավորության մասին։
Քննարկվում էին ԱՄՆ բանակի I-HAWK և Patriot միջին հեռահարության ԶՀՀ–ները, գերմանական արտադրության IRIS-T–ն, նորվեգա-ամերիկյան NASAMS–ն ու Իսրայելի «Երկաթե գմբեթը», որոնցից յուրաքանչյուրը զգալի ժամանակ է պահանջում ուկրաինացի մասնագետների կողմից յուրացնելու և ուսումնասիրելու համար։ Գեներալ Միլին նշեց, որ պաշտպանել հնարավոր կլինի միայն առաջնահերթ օբյեկտները, այլ ոչ թե ամբողջ Ուկրաինայի երկինքը։
Ուկրաինայի ԶՈւ–ի ԳՇ–ն իր կողմից նախապատրաստել էր Ուկրաինայի կրիտիկական (էներգետիկ) ենթակառուցվածքների օդային պաշտպանության ռազմավարությունը, որն իրականացնելու համար անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում 40-50 ժամանակակից ՀՕՊ համալիրներ ստանալ։ Սա միլիարդավոր դոլարների հայտ է (ավելի վաղ Օմանը NASAMS ԶՀՀ–ի մեկ մարտկոցի համար 1,28 միլիարդ դոլար էր վճարել), սակայն նախագիծը կարծես ծաղր լինի ողջախոհության համար ոչ գումարի պատճառով։
Հոկտեմբերի 11-ին Վաշինգտոնում անցկացված ԱՄՆ բանակի ասոցիացիայի գիտաժողովի ժամանակ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) և ԱՄՆ հյուսիսային հրամանատարության (NORTHCOM) ղեկավար, ՌՕՈւ գեներալ Գլեն Վան Հերքը սթափեցնող պարզաբանում ներկայացրեց ամերիկյան ՀՕՊ–ՀՀՊ–ի` վատ նկատվող թևավոր հրթիռների հարձակումը հայտնաբերելու և հետ մղելու կարողության, ավելի ճիշտ՝ անկարողության մասին։ Ռուսական բարձրճշգրտության թևավոր մեծ հեռահարության հրթիռները (օրինակ` մինչև 5500 կմ ավիացիոն Х-101–ն) գեներալն անվանեց «մշտական անմիջական սպառնալիք» ԱՄՆ–ի համար։ Եթե Պենտագոնը տեխնոլոգիապես ի զորու չէ առաջնահերթության կարգով «փակել երկինքը» ԱՄՆ գլխավերևում, և Վան Հերքը խոսում է «Վաշինգտոնի երկնքում թևավոր հրթիռներ խոցելու» պատրաստակամության մասին, ապա եվրոպացի դաշնակիցները նույնիսկ այդպիսի ՀՕՊ–ՀՀՊ չունեն։ Արդյոք այդ մասին գիտե՞ն Կիևում։

Եվրոպական ագրեգացիա

ԱՄՆ–ն մտադիր է Ուկրաինային մատակարարել մինչև 25 կմ հեռահարության NASAMS երկու համալիր (մարտկոց) մինչև 16 կմ բարձրության համար, ու ևս 6-ը` ավելի ուշ։ Նման ԶՀՀ–ների որոշակի քանակ փոխանցել էին ավելի վաղ, սակայն հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի ԶՈւ–ի և Ուկրաինայի ԱԽ–ի օբյեկտները Կիևում դրանք հաստատ չպաշտպանեցին։ Թեպետ մինչ այդ գովազդվում էր թևավոր հրթիռներ խոցելու NASAMS-ի ունակությունը։
Գերմանիայից «ամենաժամանակակից» IRIS-T ՀՕՊ համակարգը արդեն իսկ ուղարկվել է Կիև, թեև մեկ օրինակով (խոստացել էին 10-ը, սակայն մատակարարումները մի քանի տարվա կտրվածքով են)։ Բրիտանիան և Նիդեռլանդները մտադիր են կիևյան ռեժիմին իբր NASAMS ԶՀՀ–ի համար նախատեսված միջին հեռահարության AMRAAM զենիթային հրթիռներ փոխանցել։ Նիդեռլանդների ՊՆ–ն պարզաբանել է, որ Ուկրաինան 15 մլն եվրոյի հրթիռներ կստանա` ոչ ավել քան 12 հատ, չէ՞ որ մեկ հատ AIM-120 AMRAAM–ի արժեքը մոտ 1.2 մլն եվրո է։ Բրյուսելում ներկայացված «դաշնակիցների վճռականությունը» չի տպավորում։
Ուկրաինայի ԶՈւ–ի բազայում ՆԱՏՕ–ի միջին հեռահարության եզակի և բազմատեսակ ԶՀՀ-ի ինտեգրումն անհնար է։ Ուկրաինայի 20 մարզկենտրոններում գոնե ամենակարևոր օբյեկտների պաշտպանությունը տեխնոլոգիապես անհնար է։ «Կինժալները», «Իսկանդերները», Х-101 թևավոր հրթիռները վստահ կհաղթահարեն նատօական չափորոշիչների ցանկացած ՀՕՊ համակարգ։ Այսօր համացանցի ուկրաինական տիրույթում տեսագրություն էր հրապարակվել, որ ապացուցում է դա. 4 զենիթային հրթիռ էին արձակել մեկ «Կալիբրի» դեմ, սակայն խոցել այն չէր հաջողվել։
ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում շուրջ 100 թևավոր և օպերատիվ–մարտավարական հրթիռներ է արձակում։ ԱՄՆ վերլուծական կենտրոնների տվյալնեով` ՌԴ–ի զինանոցում ավելի քան 1800 նման (կոնվենցիոնալ) արտադրանք կա. դա մոտավորապես կես տարվա «դատաստանի օրեր» են առանց դադարների, չհաշված արտադրության հնարավորությունները (ռազմարդյունաբերական համալիր)։ ՌԴ ՊՆ–ն հստակ թվեր չի ներկայացնում, սակայն նշում է. վերջին տարիներին մեծ հեռահարության բարձր ճշգրտության թևավոր հրթիռների (Х-101, «Կալիբր» և այլն) պաշարը 37 անգամ աճել է։ Հետևաբար, մենք շարունակում ենք տեսնել ՆԱՏՕ–ական միֆականացումը, որի մասին մանրամասն խոսել ենք ավելի վաղ։
Արևմտյան համակարգողները, սպառազինությունը և դեպի ՆԱՏՕ ուղղվածությունը Ուկրաինային աղետալի հետևանքների են հասցրել։ Այնուամենայնիվ, իրադարձություններն այնքան սրընթաց և անդառնալի են զարգանում, որ մեկ ամիս անց այսօրվա օրը կարող է կիևյան ռեժիմին հաջողակ թվալ։ Կիևի պահանջած ՀՕՊ էշելոնացված համակարգեր, ինչպես նաև արևմտյան տանկեր և ինքնաթիռներ, մինչև 300 կմ հեռահարության ATACMS հրթիռներ Ուկրաինայի ԶՈւ–ն չի ունենա։ ԱՄՆ–ում հասկանում են, որ Ուկրաինայում «փակ երկինք» ստեղծել չի հաջողվի։ Նման ծրագրեր ավիացիայի գերազանցող ուժերով ՆԱՏՕ–ին հաջողվել է իրականացնել պատմության ընթացքում միայն երեք անգամ, ժամանակակից ՀՕՊ համակարգեր չունեցող երկրներում. Իրաքում` 1991 թվականին Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմից հետո, 1992 թվականին` Բոսնիայում և Հերցեգովինայում, 2011 թվականին` Լիբիայում։ Բոլորին պարզ է, որ Ռուսաստանի հետ այդ խաղերը չեն անցնի։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ դաշինքը Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ
Ամերիկյան 19FortyFive պարբերականը Ուկրաինայում «փակ երկնքի» նախագիծն ուղղակիորեն «հիմար գաղափար» է անվանում, որը կարող է միայն սրել հակամարտությունը, Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի անմիջական առճակատման պատճառ դառնալ և մոտեցնել աշխարհը «միջուկային Արմագեդոնին»։ Ամերիկյան F-16 ինքնաթիռների կամ գերմանական Leopard տանկերի հետ նույն պատմությունն է։ Military Watch պարբերականը նշում է, որ Գերմանիայի ԶՈւ–ի ողջ զինանոցը մեծ պատերազմում նույնիսկ 48 ժամ չէր բավականացնի։ Ուկրաինային սպառազինության մատակարարումն արդեն իսկ խաթարել է Բունդեսվերի ռազմական կարողությունները։
ԱՄՆ–ն ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում նախևառաջ տնտեսական նպատակներ է հետապնդում` ձգտում է թուլացնել Ռուսաստանը և ԵՄ–ն, զենքի տասնյակ միլիարդավոր դոլարների պատվերների տեսքով զգալի բոնուսներ ստանալ ուկրաինական հակամարտությունից, Եվրոպային էլ ավելի կախյալ վիճակում դնել իրենից էներգետիկ առումով, հնարավորինս շատ երկրներ ներքաշել հակառուսական ճամբար։ Ուկրաինան ամերիկացիների և իրենց եվրոպական դաշնակիցների համար փորձադաշտ է։ Տեղին չէ Ուկրաինան համեմատել նույնիսկ ՆԱՏՕ–ի ագրեսիայից տուժած Աֆղանստանի հետ, հաշվի առնելով վերջինիս պետական անկախությունը։
ՌԴպաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Բանակ-2022» համաժողովի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2022
«Բանակ-2022» համաժողով. ի՞նչ տեխնիկա կստանա ՌԴ ԶՈւ–ն
Մյուս կողմից` Ռուսաստանի օդային հարձակողական գործողությունների երրորդ օրն է, ողջ մնալու կիևյան ռեժիմի շանսերը զրոյի են մոտենում։ 2023-2025 թվականների Ռուսաստանի բյուջեի նախագծում նախատեսված են միջոցներ, որոնք լիովին համապատասխանում են ՌԴ ՊՆ պահանջներին` ընդհանուր առմամբ մոտ 14 տրիլիոն ռուբլի։ Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայի ռազմական գործողությունների թատերաբեմում ՆԱՏՕ–ի համար պարտություն կլինի, ինչը անխուսափելի է և այլընտրանք չունի։
Հենց դա է պատճառը, որ հոկտեմբերի 11-12-ը Բրյուսելում արտակարգ հանդիպման ժամանակ կիևյան ռեժիմի պահպանման համար որևէ իսկապես կարևոր որոշում չի կայացվել, ՆԱՏՕ–ի երկրների պաշտպանության նախարարները պարզապես աղմկեցին և ցրվեցին։ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն նույնիսկ իրենց դոկտրինալ փաստաթղթերում են արձանագրել հետագայում միանգամից մի քանի բարձրտեխնոլոգիական հակառակորդների թիրախի տակ ապրելու միտքը։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին։
Լրահոս
0