https://arm.sputniknews.ru/20221013/87-tarekanum-kjanqic-heracel-e-hh-arvesti-vastakavvor-gvortsich-suren-hasmikjany-49686607.html
87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը
87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը
Sputnik Արմենիա
Սուրեն Հասմիկյանը դերասանուհի Հասմիկի` Թագուհի Հակոբյան թոռն է։ 13.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-13T09:25+0400
2022-10-13T09:25+0400
2022-10-13T09:28+0400
մահ
կինոգետ
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49685763_0:0:810:457_1920x0_80_0_0_f3d1d197e762a0d8b7e9fb96265f95f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. 87 տարեկանում կյանքից հեռացել է կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը։ Լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տիգրան Վիրաբյանը։Սուրեն Հասմիկյանը ծնվել է 1935 թվականին, Երևանում։1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։1961-ին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը։ 1989 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահն էր։1968-1978 թվականներին Հասմիկյանը հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» ֆիլմում։Հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդվածներ, բազմաթիվ սցենարներ, 3 գրքերի հեղինակ է։ Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը։Դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006 թվականներին եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչ։Սուրեն Հասմիկյանը դերասանուհի Հասմիկի` Թագուհի Հակոբյան թոռն է։Ապագա կինոքննադատը դեռ մանկուց որոշել էր իր համար գրական կեղծանուն ընտրել Սուրեն Հասմիկյան անունը, որը հետագայում դարձավ նաև նրա պաշտոնական ազգանունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0d/49685763_90:0:810:540_1920x0_80_0_0_bdfc05e1672a89664c97579b5e91c230.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, կինոգետ, հայ
87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը
09:25 13.10.2022 (Թարմացված է: 09:28 13.10.2022) Սուրեն Հասմիկյանը դերասանուհի Հասմիկի` Թագուհի Հակոբյան թոռն է։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. 87 տարեկանում կյանքից հեռացել է կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը։ Լուրը ֆեյսբուքյան իր էջում
հայտնել է Տիգրան Վիրաբյանը։
Սուրեն Հասմիկյանը ծնվել է 1935 թվականին, Երևանում։
1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։
1961-ին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։
1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը։ 1989 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահն էր։
1968-1978 թվականներին Հասմիկյանը հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։
1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ...» ֆիլմում։
Հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդվածներ, բազմաթիվ սցենարներ, 3 գրքերի հեղինակ է։ Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը։
Դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006 թվականներին եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչ։
Սուրեն Հասմիկյանը դերասանուհի Հասմիկի` Թագուհի Հակոբյան թոռն է։Ապագա կինոքննադատը դեռ մանկուց որոշել էր իր համար գրական կեղծանուն ընտրել Սուրեն Հասմիկյան անունը, որը հետագայում դարձավ նաև նրա պաշտոնական ազգանունը։