https://arm.sputniknews.ru/20221012/adrbejanakan-zu-n-gishery-krak-e-bacel-hajkakan-dirqeri-ughghutjamb-49638393.html
Ադրբեջանական ԶՈւ-ն գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական ԶՈւ-ն գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: 12.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-12T09:43+0400
2022-10-12T09:43+0400
2022-10-12T09:52+0400
ադրբեջան
հայաստան
դիրքեր
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/16/28382535_0:0:1024:577_1920x0_80_0_0_93fc2e931a8411923a245846d028f27f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմը կորուստներ չունի:Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: ՀՀ ՊՆ–ն ուսումնասիրում է հերթական սարսափելի տեսանյութըՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/16/28382535_0:0:896:672_1920x0_80_0_0_7e26e2aa36762107543cba85039a6561.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայաստան, դիրքեր, կրակոց
ադրբեջան, հայաստան, դիրքեր, կրակոց
Ադրբեջանական ԶՈւ-ն գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
09:43 12.10.2022 (Թարմացված է: 09:52 12.10.2022) ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմը կորուստներ չունի:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: