00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ին դուրս մղելու փորձ. Զախարովան` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու մասին

© SputnikОфициальный представитель МИД России Мария Захарова во время брифинга (2 августа 2022). Москвa
Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга (2 августа 2022). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Երևանի և Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու հերթական փորձն է։ Այսօր ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սեփական հարաբերությունների կառուցումը ինքնիշխան պետությունների գործն է»,– շեշտեց Զախարովան և ավելացրեց, որ Եվրոպայում չեն մտածել տարածաշրջանային կայունության ու այդ քայլի հետևանքների մասին։
Զախարովայի խոսքով` ԵՄ առաքելությունները մինչ օրս իրական կարգավորման չեն հանգեցրել։ Նա հիշեցրեց Ուկրաինայի օրինակը` նշելով, որ 8 տարվա միջնորդությունից հետո Գերմանիային ու Ֆրանսիային չհաջողվեց կանխել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրացումը։
«Երևանի և Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով` ռուսական կողմն այդ հարցով պարբերաբար հանդիպում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Մոսկվան ակնկալում է օգտվել նաև Աստանայում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակում սպասվող հնարավորություններից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
ԵՄ առաքելությունը գործելու է ՀՀ տարածքում, Ադրբեջանի համաձայնության հարց չկա. ԱԳՆ
Լրահոս
0