https://arm.sputniknews.ru/20221011/rd-zu-n-sharunakel-e-zangvatsajin-harvatsner-hascnel-ukrainaji-objektnerin-rd-pn-49611756.html
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ոչնչացվել է ամերիկյան HIMARS համազարկային կրակի համակարգերի ռեակտիվ արկերով լի զինամթերքի պահեստը։ 11.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-11T15:00+0400
2022-10-11T15:00+0400
2022-10-11T15:23+0400
ուկրաինա
դոնբաս
ռուսաստան
պատերազմ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_0:58:1600:958_1920x0_80_0_0_93ada6e15ec9bcfb44a47e5bd1ea65b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ զինված ուժերն այսօր շարունակել են բարձր ճշգրտությամբ զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին ու էներգետիկայի համակարգին, բոլոր թիրախները խոցված են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունում:Հաղորդվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Դնեպրոպետրովսկի շրջանում ուկրաինական Մի-24 ուղղաթիռ են խոցել: Բացի այդ, անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին խոցել են ուկրաինական բանակի 66-րդ մեքենայացված բրիգադի կառավարման կետը ԴԺՀ-ի Նովոյե բնակավայրի շրջանում, ինչպես նաև 46 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա` 156 շրջաններում:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 229-րդ օրը։
https://arm.sputniknews.ru/20221011/ukrainaji-mi-sharq-shrjannerum-odajin-tagnap-e-hajtararvel-zlmner-49595411.html
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_115:0:1480:1024_1920x0_80_0_0_a7a55b4abca39e7420008b71cbbad28c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, դոնբաս, ռուսաստան, պատերազմ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ուկրաինա, դոնբաս, ռուսաստան, պատերազմ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ
15:00 11.10.2022 (Թարմացված է: 15:23 11.10.2022) Ոչնչացվել է ամերիկյան HIMARS համազարկային կրակի համակարգերի ռեակտիվ արկերով լի զինամթերքի պահեստը։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ զինված ուժերն այսօր շարունակել են բարձր ճշգրտությամբ զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին ու էներգետիկայի համակարգին, բոլոր թիրախները խոցված են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ոչնչացվել են Դնեպրոպետրովսկի շրջանի Դնեպրոպետրովսկ և Պավլոգրադ քաղաքների շրջաններում ուկրաինական ռազմական տեխնիկայի համար վառելիքի պահպանման երկու բազաներ, զինամթերքի ու հրթիռահրետանային սպառազինության հինգ պահեստները, այդ թվում Նիկոլաև քաղաքի շրջանում, «Պրիմորյե» զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման պահեստը: Դոնեցկի Պրեդտեչինո բնակավայրի շրջանում ոչնչացվել է ամերիկյան HIMARS համազարկային կրակի համակարգերի ռեակտիվ արկերով զինամթերքի պահեստը», - նշված է անփոփագրում:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Դնեպրոպետրովսկի շրջանում ուկրաինական Մի-24 ուղղաթիռ են խոցել: Բացի այդ, անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին խոցել են ուկրաինական բանակի 66-րդ մեքենայացված բրիգադի կառավարման կետը ԴԺՀ-ի Նովոյե բնակավայրի շրջանում, ինչպես նաև 46 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա` 156 շրջաններում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 229-րդ օրը։
11 հոկտեմբերի 2022, 09:31