https://arm.sputniknews.ru/20221011/prahaji-handipumic-hetvo-adrbejani-het-banakcutjunnerum-voreve-zargacum-chka-hh-agn-49621011.html
Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա. ՀՀ ԱԳՆ
Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Վահան Հունանյանն արձագանքել է Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը։ 11.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-11T17:02+0400
2022-10-11T17:02+0400
2022-10-11T17:04+0400
հայաստան
ադրբեջան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
վահան հունանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34077938_0:33:1600:934_1920x0_80_0_0_0140b9b80f26ab7b525d390a0f4c0448.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը։Չավուշօղլուն թուրքական Tvnet հեռուստաընկերությանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ, պայմանավորվածություն են ձեռք բերել, մնում է միայն դրանք իրականացնել։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34077938_180:0:1600:1065_1920x0_80_0_0_2525e956208345535b0a182f7b776d30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն), վահան հունանյան
հայաստան, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն), վահան հունանյան
Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա. ՀՀ ԱԳՆ
17:02 11.10.2022 (Թարմացված է: 17:04 11.10.2022) Վահան Հունանյանն արձագանքել է Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը։
Չավուշօղլուն թուրքական Tvnet հեռուստաընկերությանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ, պայմանավորվածություն են ձեռք բերել, մնում է միայն դրանք իրականացնել։
«Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա: Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք»,- ասաց Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: