https://arm.sputniknews.ru/20221011/petq-che-stel-lavrvovy-pataskhanel-e-amni-meghadranqnerin-49616955.html
Պետք չէ ստել. Լավրովը պատասխանել է ԱՄՆ–ի մեղադրանքներին
Պետք չէ ստել. Լավրովը պատասխանել է ԱՄՆ–ի մեղադրանքներին
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ շփվելու վերաբերյալ որևէ լուրջ առաջարկ չի ստացել։ 11.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-11T15:43+0400
2022-10-11T15:43+0400
2022-10-11T15:44+0400
ռուսաստան
ուկրաինա
սերգեյ լավրով
ամն
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49635122_0:0:1280:720_1920x0_80_0_0_e69fcaf3de86b75b1be32ce2e586ff55.jpg
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սուտ է որակել ԱՄՆ–ի այն հայտարարությունները, թե Մոսկվան չի պատասխանում Ուկրաինայում հակամարտության լուծման վերաբերյալ բանակցությունների մասին հարցմանը։ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը պետք է փնտրել դիվանագիտության մեջ։ Միաժամանակ նա նշել էր, թե Ռուսաստանը Կիևի հետ բանակցելու լուրջ մտադրություն կարծես թե չունի։Նախարարը, մատնանշելով Ուկրաինայի հետ մարտին տեղի ունեցած բանակցությունները, հայտարարել է նաև, որ Ռուսաստանը դրական արձագանք է տվել Կիևի հետ երկխոսության վերաբերյալ հարցմանը, սակայն երբեք Ուկրաինայի հետ բանակցություններ չի խնդրել։Միևնույն ժամանակ Լավրովը չի բացառել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինչպես ինքն իրեն արգելել է բանակցել Ռուսաստանի հետ, այնպես էլ հետո կմոռանա այդ մասին. ամեն ինչ կախված է նրա տրամադրությունից և Լոնդոնից կամ Վաշինգտոնից ստացած հաղորդագրություններից։«Դե, նա դերասան է, այնտեղ հիմա այն կողմում շատ են դերասանները։ Ի դեպ, ինչպես նաև նրանք, ովքեր կառավարում, մանիպուլացնում են իրեն. նրանք բոլորը խաղում են, ազնվական ասպետների դեր տանում, ասպետներ, որոնց զայրացրել է այն, ինչ անում են Ռուսաստանն ու ռուս զինվորականները ռազմական հատուկ գործողություների ընթացքում», – հավելել է նախարարը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 229-րդ օրը։ՌԴ ԶՈւ-ն շարունակել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49635122_184:0:1144:720_1920x0_80_0_0_ac988199192015aa4f09f6f2780fc194.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ լավրով, ամն, մեղադրանք, видео
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ լավրով, ամն, մեղադրանք, видео
Պետք չէ ստել. Լավրովը պատասխանել է ԱՄՆ–ի մեղադրանքներին
15:43 11.10.2022 (Թարմացված է: 15:44 11.10.2022) ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ շփվելու վերաբերյալ որևէ լուրջ առաջարկ չի ստացել։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սուտ է որակել ԱՄՆ–ի այն հայտարարությունները, թե Մոսկվան չի պատասխանում Ուկրաինայում հակամարտության լուծման վերաբերյալ բանակցությունների մասին հարցմանը։
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը պետք է փնտրել դիվանագիտության մեջ։ Միաժամանակ նա նշել էր, թե Ռուսաստանը Կիևի հետ բանակցելու լուրջ մտադրություն կարծես թե չունի։
«Դա սուտ է (որ Ռուսաստանը հրաժարվում է բանակցություններից. խմբ.)։ Շփման վերաբերյալ որևէ լուրջ առաջարկ մենք չենք ստացել։ Որոշ անլուրջ փորձեր են եղել, որոնց մենք ևս բացասական պատասխան չենք տվել, այլ առաջարկել ենք ձևակերպել կոնկրետ առաջարկներ, որոնցով մեզ վրա ինչ–որ մարդիկ են ուզում դուրս գալ անուղղակի ձևով։ Եվ այդ դեպքում մենք ավելի կոնկրետ պարզաբանում որևէ մեկից չենք ստացել։ Այդ պատճառով պետք չէ ստել», – ասել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «60 րոպե» հաղորդման եթերում։
Նախարարը, մատնանշելով Ուկրաինայի հետ մարտին տեղի ունեցած բանակցությունները, հայտարարել է նաև, որ Ռուսաստանը դրական արձագանք է տվել Կիևի հետ երկխոսության վերաբերյալ հարցմանը, սակայն երբեք Ուկրաինայի հետ բանակցություններ չի խնդրել։
Միևնույն ժամանակ Լավրովը չի բացառել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինչպես ինքն իրեն արգելել է բանակցել Ռուսաստանի հետ, այնպես էլ հետո կմոռանա այդ մասին. ամեն ինչ կախված է նրա տրամադրությունից և Լոնդոնից կամ Վաշինգտոնից ստացած հաղորդագրություններից։
«Դե, նա դերասան է, այնտեղ հիմա այն կողմում շատ են դերասանները։ Ի դեպ, ինչպես նաև նրանք, ովքեր կառավարում, մանիպուլացնում են իրեն. նրանք բոլորը խաղում են, ազնվական ասպետների դեր տանում, ասպետներ, որոնց զայրացրել է այն, ինչ անում են Ռուսաստանն ու ռուս զինվորականները ռազմական հատուկ գործողություների ընթացքում», – հավելել է նախարարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 229-րդ օրը։