https://arm.sputniknews.ru/20221011/hh-nakhagahy-amn-hajkakan-hamagumari-patvirakutjan-het-khvosel-e-adrbejani-agresiaji-masin-49615407.html
ՀՀ նախագահը ԱՄՆ հայկական համագումարի պատվիրակության հետ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին
ՀՀ նախագահը ԱՄՆ հայկական համագումարի պատվիրակության հետ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանն ու ԱՄՆ հայկական համագումարի ներկայացուցիչները քննարկել են ՀՀ–սփյուռք հարաբերությունները։ 11.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-11T15:29+0400
2022-10-11T15:29+0400
2022-10-11T15:32+0400
հայաստան
վահագն խաչատուրյան
ամն
սփյուռք
ադրբեջան
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49614276_0:165:1600:1065_1920x0_80_0_0_ffa632e6da899eebab29b77ad0356483.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին ու համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին: Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։«Դուք միշտ եղել եք պետության կողքին, անկախ նրանից թե ինչ իշխանություն է եղել: Սա ամենակարևորն է, քանի որ դուք անշահախնդիր կերպով միշտ աջակցել եք պետականությանը և օգնել Հայաստանի քաղաքացիներին: Ես դա շատ բարձր եմ գնահատում, քանի որ հաճախ քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները խանգարում են միասնականությանը», - ասել է ՀՀ նախագահը:Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը շեշտել է, որ Հայկական համագումարի գործունեության առաջնային սկզբունքներից մեկը միասնականությունն ու հայկական պետականությանն աջակցելն է:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-սփյուռք հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ունի նաև սփյուռքի կազմակերպությունների աջակցության կարիքը բարեփոխումների իրականցման ճանապարհին, սակայն այդ օգնության բովանդակությունն անհրաժեշտ է վերաձևակերպել և առաջնորդվել զարգացման ու ծրագրերի կյանքի կոչման սկզբունքներով և ոչ թե ուղղակի ու մեկանգամյա բարեգործական օգնությամբ:Հանդիպման ընթացքում Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ մանրամասներ: Նախագահն անդրադարձել է Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերներին, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակին ու ակնկալիքներին:Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների, այդ թվում` ԱՄՆ–ի ու Եվրամիության երկրների հետ հարաբերություններում, ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49614276_78:0:1498:1065_1920x0_80_0_0_4ceb6f04c4fac4a8836380d1259012ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն խաչատուրյան, ամն, սփյուռք, ադրբեջան, ագրեսիա
հայաստան, վահագն խաչատուրյան, ամն, սփյուռք, ադրբեջան, ագրեսիա
ՀՀ նախագահը ԱՄՆ հայկական համագումարի պատվիրակության հետ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին
15:29 11.10.2022 (Թարմացված է: 15:32 11.10.2022) Վահագն Խաչատուրյանն ու ԱՄՆ հայկական համագումարի ներկայացուցիչները քննարկել են ՀՀ–սփյուռք հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին ու համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին: Տեղեկությունը հրապարակվել է
ՀՀ նախագահի կայքում։
«Դուք միշտ եղել եք պետության կողքին, անկախ նրանից թե ինչ իշխանություն է եղել: Սա ամենակարևորն է, քանի որ դուք անշահախնդիր կերպով միշտ աջակցել եք պետականությանը և օգնել Հայաստանի քաղաքացիներին: Ես դա շատ բարձր եմ գնահատում, քանի որ հաճախ քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները խանգարում են միասնականությանը», - ասել է ՀՀ նախագահը:
Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը շեշտել է, որ Հայկական համագումարի գործունեության առաջնային սկզբունքներից մեկը միասնականությունն ու հայկական պետականությանն աջակցելն է:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-սփյուռք հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ունի նաև սփյուռքի կազմակերպությունների աջակցության կարիքը բարեփոխումների իրականցման ճանապարհին, սակայն այդ օգնության բովանդակությունն անհրաժեշտ է վերաձևակերպել և առաջնորդվել զարգացման ու ծրագրերի կյանքի կոչման սկզբունքներով և ոչ թե ուղղակի ու մեկանգամյա բարեգործական օգնությամբ:
Հանդիպման ընթացքում Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ մանրամասներ: Նախագահն անդրադարձել է Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերներին, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակին ու ակնկալիքներին:
Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների, այդ թվում` ԱՄՆ–ի ու Եվրամիության երկրների հետ հարաբերություններում, ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: