00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ է Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել. Գևորգյանի 5 հարցադրումը ԵԽԽՎ–ում

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Գևորգյան
Արմեն Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Բաժանորդագրվել
Արմեն Գևորգյանը շեշտել է, որ ԵԽԽՎ–ն նախընտրել է սահմանափակվել անորոշ և անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում հայ–ադրբեջանական հակամարտության կողմերի միջև, ուստի պետք է որոշ հարցերի պատասխանի։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ԵԽԽՎ–ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում մի քանի հարցադրումներ է հնչեցրել ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ի զեկույցի շրջանակում։
Երկակի ստանդարտներ են. Արմեն Գևորգյանի` ԵԽԽՎ-ին ուղղված կոշտ ելույթը
Նա ընդգծել է, որ ԵԽԽՎ–ն նախընտրել է սահմանափակվել անորոշ և անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում հայ–ադրբեջանական հակամարտության կողմերի միջև`հնչեցնելով այն հարցերը, որոնք մտահոգում են Հայաստանին և անձամբ իրեն։
1.
Ո՞րն է ԵԽԽՎ կազմակերպության հստակ և միանշանակ դիրքորոշումը. արդյոք Ադրբեջանն ագրեսոր պետություն է և արդյոք նա պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից։
2.
Լեռնային Ղարաբաղի առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, և դրանցից միայն մեկն է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի և հավանության արժանացնի. այն է՝ հարգանքը մարդկանց ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջևանում։ Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի ընտրությունը:
3.
«Նոր նորմա» է դարձել ժողովրդավարական ազատությունները և ավանդույթներն աշխարհաքաղաքական շահերի և Կասպից ծովի էներգառեսուրսների հասանելիության համար զոհաբերելը։ Ե՞րբ է Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել Եվրոպայի խորհրդի համար. երբ ակտիվ պայքարում էր Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դե՞մ, թե՞ այսօր, երբ իրականացնում է պատերազմական և այլ հանցագործություններ Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ։
4.
Առայժմ պարզ է, որ այն միջազգային հարթակներում, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը մասնակից չեն կամ գերիշխող դերակատարում չունեն, Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ զինված ագրեսիայի հարցերն ավելի օբյեկտիվ են քննարկվում։ Ճի՞շտ եմ հասկանում, որ մեր կազմակերպությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերը կրում են ազգային որոշ պատվիրակությունների լոբինգի և ռեսուրսների որոշիչ ազդեցությունը։
5.
Արդյոք կա ըմբռնում, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսը աղետի հստակ բաղադրատոմս է։ Դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարում է, երկրորդ՝ կոպիտ անհարգալից վերաբերմունք խաղաղ գործընթացում ընդգրկված միջազգային գործընկերների նկատմամբ, և երրորդ՝ բացահայտ կոչ է ի զեն՝ ուղղված Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը նոր Թյուրքական աշխարհը թյուրքական նկրտումներին համապատասխան վերագծելուն. Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը աշնանային նստաշրջանի ժամանակ անդրադարձ էր կատարել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններին և կոչ է արել կողմերին կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ, կայուն լուծում գտնելու հարցում։
Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանն անցկացվում է հոկտեմբերի 10-14–ը։
Լրահոս
0