https://arm.sputniknews.ru/20221011/baqun-ev-erevany-hamadzajnutjan-en-ekel-khaghaghutjan-pajmanagri-keteri-shurj-chavushoghlu-49607127.html
Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ. Չավուշօղլու
Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ. Չավուշօղլու
Sputnik Արմենիա
Չավուշօղլուի խոսքով, Երևանի ու Անկարայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից անկախ։ 11.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-11T13:31+0400
2022-10-11T13:31+0400
2022-10-11T13:39+0400
բաքու
թուրքիա
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069280_0:0:1601:901_1920x0_80_0_0_186f60f6d618e4af6aa95d3bf4e9b605.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Այս մասին Tvnet հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նրա խոսքով`Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք սա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է արձագանքել։Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն արդյունավետ է եղել։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
բաքու
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069280_21:0:1544:1142_1920x0_80_0_0_085ec1f53d41766002ff268b225fb4da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, թուրքիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր, մևլութ չավուշօղլու
բաքու, թուրքիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր, մևլութ չավուշօղլու
Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ. Չավուշօղլու
13:31 11.10.2022 (Թարմացված է: 13:39 11.10.2022) Չավուշօղլուի խոսքով, Երևանի ու Անկարայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից անկախ։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Այս մասին Tvnet հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. դրանք հինգն են: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով`Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։
«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք սա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է արձագանքել։
Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն արդյունավետ է եղել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես,
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: