00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատժամիջոցները դեռ սարսափելի չեն. S&P-ն հաստատել է Հայաստանի վարկային վարկանիշը

© AP Photo / Henny Ray AbramsS&P վարկանիշային կազմակերպություն
S&P վարկանիշային կազմակերպություն - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2022
S&P վարկանիշային կազմակերպություն
Բաժանորդագրվել
Գործակալությունն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2022-ին կաճի մինչև 8,6 տոկոս:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. S&P վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Կարճաժամկետ վարկանիշը մնացել է B մակարդակում: Այս մասին ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
B+ աստիճանը 14-րդն է S&P սանդղակում, որը 22 նիշ ունի, 1-ը բարձրագույնն է։
Առայժմ պատժամիջոցները չեն ազդել ՌԴ տնտեսության վրա (իսկ շղթայով՝ նաև Հայաստանի ֆինանսական հատվածի վրա) այնքան էական, ինչպես նախկինում ենթադրում էին վերլուծաբանները, այդ թվում՝ նավթի ու գազի համաշխարհային գների շնորհիվ:
ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022-ի առաջին կիսամյակում աճել են գրեթե 80%-ով
Դրանից բացի, Ռուսաստանի քաղաքացիների և կապիտալի ներհոսքը կտրուկ արագացրել է Հայաստանի տնտեսական աճը։ Երկրի իշխանության գնահատմամբ՝ 2022 թվականի փետրվարից Հայաստանում բացվել է ռուսական, բելառուսական և ուկրաինական 1 700 ընկերություն, ևս 3 100 սուբյեկտներ գրանցվել են որպես անհատ ձեռնարկատերեր:
Ոչ ռեզիդենտ վարձու աշխատողների թիվը հասել է ավելի քան 12 000-ի։ Գազի գները կայուն են մնում Ռուսաստանի հետ երկարաժամկետ համաձայնությունների շնորհիվ (165 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց), ինչը շատ ավելի ցածր է ներկայիս համաշխարհային գներից։ Դա կարևոր է այնքանով, որքանով գազը Հայաստանի տնտեսության համար մնում է հիմնական էներգակիրը (61 տոկոս) և մոտավորապես 80 տոկոսով գալիս է Ռուսաստանից։
Այդ պատճառով S&P-ն ավելացրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` 1,3 տոկոսից հասցնելով 8,6 տոկոսի։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում տարեկան միջինը 4.3% աճ է սպասվում։ Այնուամենայնիվ, երկիրը գտնվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդային ազդեցության ռիսկի (ՌԴ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման շուրջ 30 տոկոսը և ներմուծման շուրջ 40 տոկոսը), ինչպես նաև Ադրբեջանի հետ ռազմական բախումների վերսկսման ռիսկի տակ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են նաև խանգարել հայկական ֆինանսական սեկտորին փոխառություններ ստանալ արտերկրից։

Պետական պարտքի բեռը տնտեսության վրա կկրճատվի

Մինչև 2022 թվականի ավարտը և 2023 թվականին Հայաստանում սպասվում է բյուջետային ծախսերի աճ՝ ինչպես ընթացիկ (այդ թվում՝ թոշակների, որոնք բարձրացրել են սեպտեմբերից), այնպես էլ կապիտալ (ենթակառուցվածքների շինարարության համար)։
Այդ պատճառով հանրապետության ընթացիկ հաշվի դեֆիցիտը կմնա ՀՆԱ-ի 4 տոկոսի մակարդակում, իսկ 2023-25 թվականներին կկրճատվի մինչև 3 տոկոս։ Այդ ծախսերը ֆինանսավորելու համար շարունակվում են բանակցությունները նոր արտասահմանյան փոխառությունների, այդ թվում՝ ԱՄՀ-ից բյուջետային վարկի շուրջ։ Դրա հետ մեկտեղ 2022 թվականի արդյունքներով S&P-ն ակնկալում է, որ ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը կտրուկ կնվազի: Եթե 2021-ի վերջին այն կազմում էր ՀՆԱ-ի 63 տոկոսը, ապա 2022-ի արդյունքներով S&P-ն ակնկալում է, որ մոտ 43 տոկոս կկազմի։ Դրա համար երեք պատճառ կա։
Ռելոկանտների էֆեկտը. ՌԴ–ից ՀՀ փոխանցումները հունվար-օգոստոսին գրեթե կրկնակի ավելացել են
Նախ՝ տնտեսությունն ակտիվ է, երկրորդ՝ աճել է հարկերի հավաքագրումը, երրորդը՝ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքն ամրապնդվել է (տարեսկզբից՝ 17 տոկոսով)։ Դա կարևոր է, քանի որ Հայաստանի պետական պարտքի 63%-ն արտահայտված է արտարժույթով։

Դրամի փոխարժեքը կնվազի՞

S&P-ի կանխատեսումներով՝ դոլարի նկատմամբ դրամի այն փոխարժեքը, որ ձևավորվել է Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո, չի կարող երկար շարունակվել։ Ռելոկանտների ժամանումից առաջացած կապիտալի ներհոսքը կդանդաղի, իսկ պահանջարկը, որը նրանք ստեղծում են Հայաստանում ապրանքների ու ծառայությունների համար, կարող է կրճատվել, եթե նրանք վերադառնան տուն:
Հետևաբար S&P կարծում է, որ 2023 թվականին, իհարկե, եթե փոխարժեքը չվերադառնա, ապա կմոտենա մինչև 2022-ի փետրվարի ցուցանիշներին։
Սպասվում է նաև, որ վարկավորման աճը երկրում 2022 թվականին զրոյական մակարդակին մոտ կմնա, բայց 2023 թվականին աստիճանաբար կվերսկսվի, նույնիսկ այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը բարձրացնի առանցքային տոկոսադրույքը, որպեսզի զսպի գնաճը (որն Ուկրաինայում հակամարտության սկզբից աճել է և օգոստոսին հասել 9,1%-ի):
Լրահոս
0