00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Պետրոսյան
Համախմբման գործընթացը պետք է մի փոքր արագացնել և ուժեղացնել․Պետրոսյան
09:48
5 ր
Անուշ Պողոսյան
«Բնակչության բժշկական օգնության ու սպասարկման մասին» օրենքում փոփոխությունները կարող են լուրջ խոչընդոտներ առաջացնել.Պողոսյան
09:55
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կուսումնասիրեն շրջիկ մաքսային անցակետերի բելառուսական փորձը

© Sputnik / Aram NersesyanՊԵԿ
ՊԵԿ - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2022
ՊԵԿ
Բաժանորդագրվել
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը մաքսային բնագավառում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր է քննարկել Բելառուսում։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik Հայաստանում կուսումնասիրեն շրջիկ մաքսային անցակետերի գործունեության բնագավառում բելառուսական փորձը։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի` Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Տեղեկությունը հատնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում եռակողմ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դանիար Ժանալինովի հետ։
«Քննարկվել են մաքսային բնագավառում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և ուղենշվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային տարածքով բեռների փոխադրման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն ուղղված մի շարք հարցերին»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման շրջանակում ղեկավարներն այցելել են նաև Բելառուսի մաքսային ծառայության մաքսային ձևակերպումների կենտրոն՝ «Բելտամոժսերվիս», որը հանդիսանում է Բելառուսի խոշորագույն պետական լոգիստիկ օպերատորը՝ ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձով:
Այցի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շրջիկ մաքսային անցակետերի գործունեության բնագավառում բելառուսական փորձը համատեղ ուսումնասիրելու, ինչպես նաև ՀՀ–ում նմանատիպ անցակետերի ներդրման հնարավորություններն առաջիկայում դիտարկելու և քննարկելու վերաբերյալ։
Համագործակցությունն արդյունքներ է տվել. ՀՀ նախագահն ընդունել է Մատիցինին և Կովալչուկին
Լրահոս
0