https://arm.sputniknews.ru/20221008/turqian-f-16-i-gvortsarqi-dzakhvoghman-depqum-karvogh-e-ditarkel-tajfuni-gnumy-49505020.html
Թուրքիան F-16-ի գործարքի ձախողման դեպքում կարող է դիտարկել «Թայֆունի» գնումը
Թուրքիան F-16-ի գործարքի ձախողման դեպքում կարող է դիտարկել «Թայֆունի» գնումը
Sputnik Արմենիա
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում։ 08.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-08T14:16+0400
2022-10-08T14:16+0400
2022-10-08T14:36+0400
թուրքիա
կործանիչ
սպառազինություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45424379_0:0:3104:1746_1920x0_80_0_0_18cab040e85fd60cc24b48d5b02f62cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչների գործարքի ձախողման դեպքում կարող է դիտարկել չորրորդ սերնդի EurofighterTyphoon («Թայֆուն») կործանիչների գնումը։ Տեղեկությունն այսօր գրում է Yeni Akit թերթը:Նշվում է, Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելել է RAF Coningsby ավիաբազա։ Այնտեղ նա ուսումնասիրել է Eurofighter Typhoon կործանիչը։Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառե՛լ. Մենենդեսը հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբԹերթը հիշեցրել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում F-16 կործանիչների գնման և արդիականացման շուրջ:ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով F-16 կործանիչների մատակարարման ծրագրից Թուրքիան հանելու մասին։ Վաշինգտոնը չեղյալ էր հայտարարել F-16-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը Թուրքիայի հետ, և ստորագրել էր այն F-16 նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել F-16 կործանիչների գնման հարցը. ԶԼՄԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել էր այլ կործանիչներ գնելու` ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի F-16-ի: Հարցը դեռ պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում։ Պետդեպարտամենտը լոբինգ է անում այն` կոնգրեսականներին համոզելով, որ գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»:
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45424379_0:0:2328:1746_1920x0_80_0_0_a74dbcd7e60736380383ef3d6542be5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, կործանիչ, սպառազինություն, ամն
թուրքիա, կործանիչ, սպառազինություն, ամն
Թուրքիան F-16-ի գործարքի ձախողման դեպքում կարող է դիտարկել «Թայֆունի» գնումը
14:16 08.10.2022 (Թարմացված է: 14:36 08.10.2022) Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչների գործարքի ձախողման դեպքում կարող է դիտարկել չորրորդ սերնդի EurofighterTyphoon («Թայֆուն») կործանիչների գնումը։ Տեղեկությունն այսօր գրում է Yeni Akit թերթը:
Նշվում է, Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելել է RAF Coningsby ավիաբազա։ Այնտեղ նա ուսումնասիրել է Eurofighter Typhoon կործանիչը։
Թերթը հիշեցրել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում F-16 կործանիչների գնման և արդիականացման շուրջ:
«Գործընթացի ձգձգումից և հնարավոր վաճառքը որոշակի պայմանների հետ կապելուց հետո Թուրքիան հասկացրեց, որ կարող է այլընտրանքային տարբերակներ դիտարկել։ Իբրահիմ Քալընի այն հայտարարությունից հետո, թե Թուրքիան երբեք առանց այլընտրանքի չի մնա, նախարար Հուլուսի Աքարի կողմից Eurofighter Typhoon կործանիչի ստուգումն ամրապնդել է հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան կարող է գնել այդ կործանիչները»,-նշում է պարբերականը։
ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով F-16 կործանիչների մատակարարման ծրագրից Թուրքիան հանելու մասին։ Վաշինգտոնը չեղյալ էր հայտարարել F-16-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը Թուրքիայի հետ, և ստորագրել էր այն F-16 նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել էր այլ կործանիչներ գնելու` ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի F-16-ի: Հարցը դեռ պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում։ Պետդեպարտամենտը լոբինգ է անում այն` կոնգրեսականներին համոզելով, որ գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»: