https://arm.sputniknews.ru/20221005/serzh-sargsjany-seghanin-tvoghel-e-kapituljaciaji-tughty-ev-heracel-nikvol-pashinjan-49354315.html
Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել. Նիկոլ Փաշինյան
Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը տարիներ առաջ Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T17:29+0400
2022-10-05T17:29+0400
2022-10-05T17:42+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սերժ սարգսյան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1160/31/11603171_0:83:1600:983_1920x0_80_0_0_c095196c3aa07be4b3cdef72fdc782c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել: ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ շատերը գործող իշխանությանը մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ, և թվարկեց, թե ովքեր են նախկինում ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի կազմում։Ըստ Փաշինյանի` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրոք է ԼՂ–ն Ադրբեջանի կազմում ճանաչվել, քանի որ այն պահին, երբ ՀՀ–ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները, ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Բացի այդ, վարչապետը նշեց, որ Օսկանյանը հրապարակային Հայաստանը ճանաչել է «օկուպանտ»:«ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելը եղել է որպես իշխանություն ստանձնելու նախապայման: Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս և 1998–ին որպես իշխանությունը ստանձնելու նախապայման Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից»,–ասաց Փաշինյանը։Հայաստանի համար առաջ գնալու որոշակի տարածք է բացվել. ՓաշինյանՎարչապետը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը որդեգրում է խաղաղության օրակարգ, ինքն էլ ստանձնում է այդ պատասխանատվությունը և գնալու է այդ ճանապարհով։ Նա խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունն է ակնկալում այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Սակայն այդտեղ նորությունն այն է, որ, ըստ Փաշինյանի, վերջին շրջանի բանակցությունների արդյունքում նա տեսնում է ճանապարհը և պատրաստվում է հենց այդ ճանապարհով էլ գնալ։Փաշինյանը հաստատեց` Պրահայում կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1160/31/11603171_90:0:1510:1065_1920x0_80_0_0_cece823289ec7c3eb0ed4bd80bb17399.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան
հայաստան, նիկոլ փաշինյան, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան
Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել. Նիկոլ Փաշինյան
17:29 05.10.2022 (Թարմացված է: 17:42 05.10.2022) ՀՀ վարչապետի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը տարիներ առաջ Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել: ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակցային այն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, կապիտուլյացիայի թուղթ է»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ շատերը գործող իշխանությանը մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ, և թվարկեց, թե ովքեր են նախկինում ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի կազմում։
Ըստ Փաշինյանի` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրոք է ԼՂ–ն Ադրբեջանի կազմում ճանաչվել, քանի որ այն պահին, երբ ՀՀ–ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները, ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Բացի այդ, վարչապետը նշեց, որ Օսկանյանը հրապարակային Հայաստանը ճանաչել է «օկուպանտ»:
«ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելը եղել է որպես իշխանություն ստանձնելու նախապայման: Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս և 1998–ին որպես իշխանությունը ստանձնելու նախապայման Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը որդեգրում է խաղաղության օրակարգ, ինքն էլ ստանձնում է այդ պատասխանատվությունը և գնալու է այդ ճանապարհով։ Նա խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունն է ակնկալում այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Սակայն այդտեղ նորությունն այն է, որ, ըստ Փաշինյանի, վերջին շրջանի բանակցությունների արդյունքում նա տեսնում է ճանապարհը և պատրաստվում է հենց այդ ճանապարհով էլ գնալ։