https://arm.sputniknews.ru/20221005/hajastani-hamar-araj-gnalu-vorvoshaki-taratsq-e-bacvel-pashinjan-49352925.html
Հայաստանի համար առաջ գնալու որոշակի տարածք է բացվել. Փաշինյան
Հայաստանի համար առաջ գնալու որոշակի տարածք է բացվել. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը նաև շեշտեց, որ Հայաստանն այս փուլում բավարարված է միջազգային արձագանքով, բայց պետք է շարունակի հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ։ 05.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-05T17:07+0400
2022-10-05T17:07+0400
2022-10-05T17:09+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
սահմանադրություն
խաղաղություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49273146_0:167:1600:1067_1920x0_80_0_0_fc214903f17f6790038ffecd752cf512.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ կայուն լարված։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Վարչապետի գնահատմամբ`վերջին 10 օրվա ընթացքում միջազգային տարբեր հարթակներում տարբեր պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներն ու դիվանագիտական աշխատանքը Հայաստանի համար «առաջ գնալու որոշակի տարածք են բացել»։Որպես այդպիսին Փաշինյանը նշեց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հնարավորությունը։ Հաջորդը ԼՂ–ի և Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկի հնարավորությունն է։ Այս երկու ուղղությունները Փաշինյանը համարում է անկյունաքարային։Փաշինյանը նաև շեշտեց, որ Հայաստանն այս փուլում բավարարված է միջազգային արձագանքով, բայց պետք է շարունակի հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49273146_0:0:1424:1067_1920x0_80_0_0_47a066d43bfa8c2afe0a129c5a8383a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, սահմանադրություն, խաղաղություն, նիկոլ փաշինյան
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, սահմանադրություն, խաղաղություն, նիկոլ փաշինյան
Հայաստանի համար առաջ գնալու որոշակի տարածք է բացվել. Փաշինյան
17:07 05.10.2022 (Թարմացված է: 17:09 05.10.2022) Փաշինյանը նաև շեշտեց, որ Հայաստանն այս փուլում բավարարված է միջազգային արձագանքով, բայց պետք է շարունակի հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ կայուն լարված։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք։ Բայց պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություններ տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի գնահատմամբ`վերջին 10 օրվա ընթացքում միջազգային տարբեր հարթակներում տարբեր պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներն ու դիվանագիտական աշխատանքը Հայաստանի համար «առաջ գնալու որոշակի տարածք են բացել»։
Որպես այդպիսին Փաշինյանը նշեց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հնարավորությունը։ Հաջորդը ԼՂ–ի և Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկի հնարավորությունն է։ Այս երկու ուղղությունները Փաշինյանը համարում է անկյունաքարային։
Փաշինյանը նաև շեշտեց, որ Հայաստանն այս փուլում բավարարված է միջազգային արձագանքով, բայց պետք է շարունակի հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ։
«Պարզ է, որ ամբողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական ու հասցեական մոտավոր ճանապարհային քարտեզի նախագիծ, պատկերացում է տալիս, թե ինչպես պետք է լուծենք այս խնդիրը, հաղթահարենք իրավիճակը»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: