https://arm.sputniknews.ru/20221004/kvonjvorjany-amny-gvortsynkernerin-manramasner-e-nerkajacrel--adrbejanakan-agresiaji-masin-49269629.html
Կոնջորյանը ԱՄՆ–ի գործընկերներին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի մասին
Կոնջորյանը ԱՄՆ–ի գործընկերներին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի մասին
Sputnik Արմենիա
Հայաստան֊ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարը գործընկերներին կոչ է արել շարունակել հասցեական գործողություններով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։ 04.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-04T12:52+0400
2022-10-04T12:52+0400
2022-10-04T13:05+0400
հայկ կոնջորյան
նամակ
ամն
ադրբեջան
հայաստան
ագրեսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1234/38/12343852_0:0:1506:847_1920x0_80_0_0_ca1729e35484d5e9e1733b16ff75861e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրանկ Փալոնին, Ջեքի Սփիրին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների վերաբերյալ։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում գրել է Հայկ Կոնջորյանը։Ավելի վաղ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ–ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գրությամբ դիմել էր ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին` Ադրբեջանի դեմ քայլեր իրականացնելու համար։Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1234/38/12343852_119:0:1452:1000_1920x0_80_0_0_16919698f6f2763e0262d66367aa3e83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ կոնջորյան, նամակ, ամն, ադրբեջան, հայաստան, ագրեսիա
հայկ կոնջորյան, նամակ, ամն, ադրբեջան, հայաստան, ագրեսիա
Կոնջորյանը ԱՄՆ–ի գործընկերներին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի մասին
12:52 04.10.2022 (Թարմացված է: 13:05 04.10.2022) Հայաստան֊ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարը գործընկերներին կոչ է արել շարունակել հասցեական գործողություններով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրանկ Փալոնին, Ջեքի Սփիրին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների վերաբերյալ։
Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում գրել է Հայկ Կոնջորյանը։
«Կոչ եմ արել գործընկերներիս՝ շարունակել հասցեական գործողություններով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ զսպելու Հայաստանի նկատմամբ որևէ տեսակ ագրեսիա, ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ադրբեջանական զորքերը, անհապաղ վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների բոլոր մեղավորներին»,– գրել է նա։
Ավելի վաղ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ–ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը
գրությամբ դիմել էր ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին` Ադրբեջանի դեմ քայլեր իրականացնելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական
Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։