00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ցեմենտի լուրջ դեֆիցիտ է. կառուցապատողները չեն կարողանում ցեմենտ գնել

© Sputnik / Aram NersesyanԲաբկեն Թունյան
Բաբկեն Թունյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Բաբկեն Թունյան
Բաժանորդագրվել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը համոզված է, որ իր հեղինակած նախագիծը թույլ կտա ցեմենտի շուկան բերել հավասարակշիռ վիճակի, գներն էլ կնվազեն։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ցեմենտի ներկման դիմաց սահմանված տուրքի պատճառով ցեմենտի շուկայում առաջացել է ցեմենտի մեծ դեֆիցիտ, որն էլ հանգեցրել է ցեմենտի գների աճի։ Այսօր խորհրդարանում այս հայտարարությունն արեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը` ներկայացնելով ցեմենտի տուրքի չափը վերանայելու իր հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներկրման դիմաց գործող 14 000 դրամը նվազեցնել 2000 դրամի, իսկ ցեմենտի հումքի` կլինկերի 1 տոննայի դիմաց գործող 2000 դրամ տուրքն ընդհանրապես վերացնել։
Թունյանը հիշեցրեց, որ գործող տուրքերը սահմանվել են 2019թ–ին, երբ իրանական ցեմենտի գինը կտրուկ նվազել էր, ու սկսել էին սկսել էին Իրանից մեծ քանակությամբ ցեմենտ ներկրել Հայաստան։ Տեղական արտադրողներն էլ չէին կարողանում մրցակցել իրանական էժան ցեմենտի հետ ու կանգնած էին արտադրությունը դադարեցնելու վտանգի առաջ։

«Այն ժամանակ տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով տուրքի չափ ներդրվեց, որպեսզի նրանք դիմանան մրցակցությանն ու չսնանկանան։ Բայց հիմա ունենք մի վիճակ, երբ անգամ տուրքը չհաշվենք, ներկրվող ցեմենտը շատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քան տեղականը, ու սա բերել է մի վիճակի, երբ ցեմենտի գները բարձրացել են, շուկայում կա դեֆիցիտ, կառուցապատողները կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Այսինքն` մարդիկ ոչ միայն գների հետ կապված մտահոգություն ունեն, այլ պարզապես չեն կարողանում ցեմենտ գնել»,– ասաց Թունյանը։

Նրա պարզաբանմամբ` այսօր գործող 14 000 դրամ տուրքի հետևանքով Հայաստանը փաստացի արգելափակել է Հայաստան ցեմենտ ներկրելու հնարավորությունը։
«Թվերն անգամ ցույց են տալիս, որ կարելի է տուրքն ընդհանրապես հանել, բայց մենք որոշել ենք այդ 2000 դրամը, այնուամենայնիվ, հօգուտ տեղական արտադրողի պահել»,– ասաց Թունյանը` հավելելով, որ դա հավերժ չի լինելու, ուստի տեղական արտադրողները պետք է բարձրացնեն իրենց արտադրողականությունը։
Գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ. ցեմենտի շուկան նոր խնդիրների առաջ է
«Այսինքն` այս որոշմամբ ցեմենտի շուկան կվերադառնա հավասարակշիռ վիճակի, կլինի մրցակցություն, գները կգան նորմալ մակարդակի, և համոզված եմ, որ կառուցապատողները խնդիր չեն ունենա, չեն ունենա նաև տեղական արտադրողները»,– ասաց Թունյանը։
Հիշեցնենք` տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով 2019 թվականին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի հաստատմամբ ՀՀ ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 000 դրամ պետական տուրք: 2021 թվականի մայիսից պետտուրք սահմանվեց նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար` 1 տոննայի դիմաց 2 000 դրամ։
Միաժամանակ ցեմենտի ու կլինկերի ներկրումը օրենսդրորեն ամրագրվեց որպես լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիայի տրամադրման իրավունքը վերապահվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` հնարավորություն ստեղծելով հարկ եղած դեպքում սահմանափակել ներկրվող շինանյութի ու հումքի քանակը։
Կարգավորման արդյունքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019թ–ից ի վեր Հայաստանում արտադրվող ցեմենտի ծավալներն աճել են, ներմուծվողինը` կրճատվել։
Այսպես` 2019 թվականին ՀՀ–ում արտադրվել է 590 000 տոննա ցեմենտ, 2020–ին՝ 715 000, 2021–ին՝ 853 000 տոննա:
Լրահոս
0