https://arm.sputniknews.ru/20221004/cncvats-enq-anzen-haj-gerinerin-mahapatzhi-entarkelu-sarsapeli-tesanjutic-hunastani-agn-49274624.html
Ցնցված ենք անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութից. Հունաստանի ԱԳՆ
Ցնցված ենք անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութից. Հունաստանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Հունաստանի ԱԳՆ–ն կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել հայ գերիներին գնդակահարելու դեպքի փաստով։ 04.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-04T13:21+0400
2022-10-04T13:21+0400
2022-10-04T15:30+0400
հունաստան
ադրբեջան
զինծառայող
գնդակոծություն
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48948686_0:0:1601:901_1920x0_80_0_0_d64673e31a0fd0958dce615fe72286fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հունաստանը խստորեն դատապարտում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ անզեն գերիներին գնդակահարելու դեպքը։ Այս հայտարարությունն արել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր էջում։Պետք է պատասխանատվության ենթարկվեն. Կանադայի ԱԳ նախարարը` հայ գերիներին սպանելու մասինՀիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։Ագրեսորը պետք է պատասխան տա. Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութի մասինԸստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտնի տեսանյութից հետո Ադրբեջանին կոչ է արել ազատել բոլոր գերիներին
հունաստան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48948686_0:0:1423:1067_1920x0_80_0_0_24bc29bfa7f6b0a1202f462729aad29b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, ադրբեջան, զինծառայող, գնդակոծություն, հայ
հունաստան, ադրբեջան, զինծառայող, գնդակոծություն, հայ
Ցնցված ենք անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութից. Հունաստանի ԱԳՆ
13:21 04.10.2022 (Թարմացված է: 15:30 04.10.2022) Հունաստանի ԱԳՆ–ն կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել հայ գերիներին գնդակահարելու դեպքի փաստով։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հունաստանը խստորեն դատապարտում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ անզեն գերիներին գնդակահարելու դեպքը։ Այս հայտարարությունն արել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը
թվիթերյան իր էջում։
«Խորապես ցնցված ենք ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութերից։ Խստորեն դատապարտում ենք նման բռնության գործողությունները և կոչ անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,– ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: