00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այն հողը, որի վրա կանգնում ես, չպետք է ուրիշինը լինի․ պապի, որդու և թոռան պատերազմը

Բաժանորդագրվել
Պետրոսյան կրտսերը խոստովանում է, որ թափվող արկերի տակ անում էր այն ամենը, ինչ հնարավոր էր, որովհետև ուժ էին տալիս հայրենասիրությունն ու ընկերների համար վրեժխնդրությունը։
Արցախյան պատերազմներից շատ դեպքեր են հայտնի, երբ կողք կողքի կամ տարբեր դիրքերում հանուն հայրենիքի պայքարել են պապ, հայր և թոռ։ «Զինուժ մեդիան» պատմել է այդպիսի ընտանիքներից մեկի մասին, որտեղ մեծից փոքր մարտական ուղի են անցել։
Պետրոսյանների ընտանիքի կրտսերը՝ Էդգարը, մի քանի ամիս առաջ է զորացրվել, 44-օրյա պատերազմի մասնակից է։ 3 ամսվա զինվոր էր, երբ սկսվեց պատերազմը։
«Պատերազմի մեջ անհնար է, որ վախ չլինի։ Տենց մարդ չկա, որ իր մեջ պատերազմի ժամանակ վախ չլինի․վախ կար, անսովոր զգացողություն կար, տագնապ կար»,- խոստովանում է Էդգարն ու ավելացնում, որ ավագ զինակիցները քաջալերումև գոտեպնդում էին։
Ասում է՝ այդ օրերին գրեթե չէին քնում, յուրաքանչյուր րոպեն հայրենիքի պաշտպանության համար էր։ Պատերազմը սկսվելուց մոտ 1 շաբաթ անց Էդգարին տեղափոխեցին Ճարտար գյուղ, որտեղ անհրաժեշտ ռազմական պարագաներ էր տեղափոխում մարտական դիրքեր։ Պատմում է՝ երկնքից անդադար արկեր էին թափվում, բայց ուժ էին տալիս հայրենասիրությունն ու վրեժխնդրությունը. արդեն ընկերներից շատերն էին զոհվել։
Էդգարի խոսքով՝ հայրենասիրությունն ընտանքից է,մանկուց են սովորեցրել, թե հայրենիքն ինչպես պետք է սիրել։
«Դեդո, մեր պոլկայում արդեն թորքերն են». Գարեգին պապն ընտանիքից ծածուկ է պատերազմ մեկնել
«Հայրս փոքրուց սերմանել է, որ հայրենասիրությունը հայ տղու առաջին պարտքն է»,- ասում է Էդգարը։
Ճարտարում Էդգարը հանդիպում է Ատոմ պապին, որն էլ Արցախ էր մեկնել, մոբիլիզացիոն ուժերի կազմում էր։
Նույն ժամանակ այլ ճակատում իր բաժին կռիվն էր մղում Էդգարի հայրը, որը հենց առաջին օրն էր կամավորագրվել։
«Մենք չէինք մտածում մեր մահի մասին։ Մենք գիտեինք, որ եթե թուրքը մեր դիրքից անցնի, հետևում մարդ չկա, մտնելու ա ձեր տուն, մյուսի տուն, նաև մեր տուն, մենք պահում էինք էդ դիրքը, որ դա վերջն է»,- պատմում է Հրաչ Պետրոսյանը։
Ի դեպ, նա 1994-ին էր բանակ զորակոչվել, նոր կազմավորվող զինված ուժերի առաջին զինվորներից մեկը դարձել։ Ասում է՝ Հորադիզի, Ջրականի դիրքերը բանակային ընկերների հետ են փորել ու հիմա շատ մեծ ցավ է, որ այդ դիրքերը չկան։
Էդգարը «Արիության համար» մեդալով է պարգևատրվել, նպատակ ունի ծառայության անցնել ուժային կառույցներից մեկում և իր ներդրումն ունենալ համար հայրենիքի պաշտպանության գործում։
«Անգամ ոսկեղենը չենք վերցրել...». Գրիգորյանների ընտանիքը 2 անգամ է փախել պատերազմից
Ասում է՝ պատերազմից հետո սկսեց կյանքն արժևորել, նաև հենց պատերազմի ժամանակ հասկացավ, թե ընկերությունն ինչ է։ Մի բան էլ գիտակցեց, որն ամենակարևորն է՝ այն հողը, որի վրա կանգնում ես, երբևէ չպետք է ուրիշինը լինի։
Լրահոս
0