00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում ուշադիր քննել գերիների գնդակահարության տեսանյութը

© Sputnik / пресс-служба МИД РФՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է՝ փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանյան կողմը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել զինծառայողների գնդակահարության տեսանյութերը։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում. Դիանա Քարազյան
«Ցուցադրված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրամասն հետաքննվեն։ Կոչ ենք անում հայկական ու ադրբեջանական իշխանություններին անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել տվյալ տեսանյութերը, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից, իսկ փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրադրությունը առողջացնելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: «Խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին », - հավելել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոճրագործությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել է հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Լրահոս
0