https://arm.sputniknews.ru/20221003/qpn-kyh-nakhagahi-pashtvonum-arajadrel-e-vahagn-hvovakimjani-teknatsutjuny-49244889.html
ՔՊ–ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը
ՔՊ–ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը
Sputnik Արմենիա
Վահագն Հովակիմյանը դադարեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունը: 03.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-03T17:03+0400
2022-10-03T17:03+0400
2022-10-03T17:14+0400
հայաստան
վահագն հովակիմյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2347/77/23477713_0:83:1600:983_1920x0_80_0_0_7647d8cae0a4ae5c3b5f4ba1136925ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ՔՊ–ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Տեղեկությունը Հովակիմյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։Քանի որ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, Հովակիմյանը դադարեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը։Հովակիմյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նաև ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարվելու դիմումները:Աննա Վարդապետյանը ներկայացրել է իր նոր տեղակալի թեկնածուինՀիշեցնենք` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Տիգրան Մուկուչյանն է։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, Մուկուչյանն այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչև հոկտեմբերի 12-ը: ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, ապա կլինի փակ քվեարկություն:«Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ը որոշել են, թե ովքեր են ղեկավարելու Ալավերդի համայնքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2347/77/23477713_90:0:1510:1065_1920x0_80_0_0_fe71db83040f47ba04c4b9372a24ef30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն հովակիմյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, պաշտոն
հայաստան, վահագն հովակիմյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, պաշտոն
ՔՊ–ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը
17:03 03.10.2022 (Թարմացված է: 17:14 03.10.2022) Վահագն Հովակիմյանը դադարեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ՔՊ–ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Տեղեկությունը Հովակիմյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Քանի որ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, Հովակիմյանը դադարեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին»,–նշել է նա։
Հովակիմյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նաև ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարվելու դիմումները:
Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Տիգրան Մուկուչյանն է։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, Մուկուչյանն այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչև հոկտեմբերի 12-ը: ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, ապա կլինի փակ քվեարկություն: