https://arm.sputniknews.ru/20221003/meghavvornery-petq-e-pataskhanatvutjan-entarkven-prajsy-haj-gerinerin-gndakaharelu-masin-49259323.html
Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Փրայսը` հայ գերիներին գնդակահարելու մասին
Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Փրայսը` հայ գերիներին գնդակահարելու մասին
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել ու պատժել մեղավորներին։ 03.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-03T22:56+0400
2022-10-03T22:56+0400
2022-12-13T14:00+0400
նեդ փրայս
ամն
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52546701_0:0:1600:900_1920x0_80_0_0_ee761e5dbe9de3985720a645168a95d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն խորապես անհանգստացած է, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին: ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն այս մասին գրել է Twitter-ի իր էջում։Նշենք, որ այսօր` ավելի վաղ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն էր հայտարարել, որ սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52546701_26:0:1449:1067_1920x0_80_0_0_4436ea9f8e7845a0c9670a6a45059732.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նեդ փրայս, ամն, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան, ադրբեջան
նեդ փրայս, ամն, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, հայաստան, ադրբեջան
Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Փրայսը` հայ գերիներին գնդակահարելու մասին
22:56 03.10.2022 (Թարմացված է: 14:00 13.12.2022) ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել ու պատժել մեղավորներին։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն խորապես անհանգստացած է, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին: ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն այս մասին գրել է
Twitter-ի իր էջում։
«Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,–գրել է նա։
Նշենք, որ այսօր` ավելի վաղ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն էր հայտարարել, որ սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական
Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: