https://arm.sputniknews.ru/20221003/hhum-britanakan-despanutjuny-sarsapats-e-haj-zinvvorneri-gndakahutjan-tesanjutic-49258208.html
ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է հայ զինվորների գնդակահարության տեսանյութից
ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է հայ զինվորների գնդակահարության տեսանյութից
Sputnik Արմենիա
Բրիտանական դեսպանությունն ակնկալում է, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները կհետաքննվեն համապատասխան... 03.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-03T22:19+0400
2022-10-03T22:19+0400
2022-10-04T18:53+0400
մեծ բրիտանիա
դեսպանատուն
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
տեսանյութ
գնդակահարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39045655_0:18:3149:1789_1920x0_80_0_0_7e80a7467fd0ee52e7516f2e588806da.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։ Նման հայտարարություն է տարածել բրիտանական դեսպանությունը «ֆեյսբուքի» էջում։Միևնույն ժամանակ դեսպանությունը ողջունում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39045655_0:0:2729:2047_1920x0_80_0_0_4adb3a5f2f11693219eec732ce825f74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, դեսպանատուն, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, տեսանյութ, գնդակահարություն
մեծ բրիտանիա, դեսպանատուն, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, տեսանյութ, գնդակահարություն
ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է հայ զինվորների գնդակահարության տեսանյութից
22:19 03.10.2022 (Թարմացված է: 18:53 04.10.2022) Բրիտանական դեսպանությունն ակնկալում է, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։ Նման հայտարարություն է տարածել բրիտանական դեսպանությունը
«ֆեյսբուքի» էջում։
Միևնույն ժամանակ դեսպանությունը ողջունում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։
«Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական
Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: