https://arm.sputniknews.ru/20221003/germanian-husali-gvortsynker-e-pashinjany-shnvorhavvorel-e-kanclerin-49225509.html
Գերմանիան հուսալի գործընկեր է. Փաշինյանը շնորհավորել է կանցլերին
Գերմանիան հուսալի գործընկեր է. Փաշինյանը շնորհավորել է կանցլերին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ուրախությամբ արձանագրել է, որ հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։ 03.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-03T11:23+0400
2022-10-03T11:23+0400
2022-10-03T11:25+0400
հայաստան
գերմանիա
նիկոլ փաշինյան
օլաֆ շոլց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0b/45041796_0:86:1670:1025_1920x0_80_0_0_c0a753747ac999cb2624ccf6e9cc1098.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին Ազգային տոնի առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում՝ հիմնված ոչ միայն երկկողմ շահերի, այլև երկու ժողովրդի դավանած ընդհանուր արժեհամակարգի վրա:ՀՀ վարչապետի խոսքով` այսօր Հայաստանն անցնում է բարդ, բայց միևնույն ժամանակ երկրի հետագա զարգացման և ժողովրդավարացման համար կարևոր մի ճանապարհ` լի բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց հաղթահարման գործում կարևորվում է գործընկերների աջակցությունը:«Այդ հարցում Գերմանիան՝ որպես ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակից, մեզ համար հուսալի գործընկեր է»,– եզրափակել է Փաշինյանը:Նա Գերմանիայի կանցլերին մաղթել է նորանոր հաջողություններ:ՀՀ ազգային փոքրամասնությունները մեր բնակչության անքակտելի մասն են. Փաշինյանը ուղերձ է հղել
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0b/45041796_71:0:1555:1113_1920x0_80_0_0_8e6f510aee663bf4a9f8c796d9dc8264.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերմանիա, նիկոլ փաշինյան, օլաֆ շոլց
հայաստան, գերմանիա, նիկոլ փաշինյան, օլաֆ շոլց
Գերմանիան հուսալի գործընկեր է. Փաշինյանը շնորհավորել է կանցլերին
11:23 03.10.2022 (Թարմացված է: 11:25 03.10.2022) ՀՀ վարչապետն ուրախությամբ արձանագրել է, որ հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին Ազգային տոնի առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«32 տարի առաջ այս օրը շրջադարձային նշանակություն ունեցավ Գերմանիայի համար՝ նոր էջ բացելով նաև համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց վերամիավորված Գերմանիայի զարգացմանն ու հզորացմանը և գերմանացի ժողովրդի բարգավաճմանը: Այսօր Գերմանիան դարձել է զարգացման, ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման օրինակելի երկիր»,– ասված է ուղերձում։
Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում՝ հիմնված ոչ միայն երկկողմ շահերի, այլև երկու ժողովրդի դավանած ընդհանուր արժեհամակարգի վրա:
ՀՀ վարչապետի խոսքով` այսօր Հայաստանն անցնում է բարդ, բայց միևնույն ժամանակ երկրի հետագա զարգացման և ժողովրդավարացման համար կարևոր մի ճանապարհ` լի բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց հաղթահարման գործում կարևորվում է գործընկերների աջակցությունը:
«Այդ հարցում Գերմանիան՝ որպես ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակից, մեզ համար հուսալի գործընկեր է»,– եզրափակել է Փաշինյանը:
Նա Գերմանիայի կանցլերին մաղթել է նորանոր հաջողություններ: