00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան սպասում է իր տերերի նոր դիվերսիաներին

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Բաժանորդագրվել
«Հյուսիսային հոսքերի» խափանումը ծանր վնասներ բերեց Ռուսաստանին։ Բազմամիլիարդանոց նախագիծը, որի հետ այդքան հույսեր էին կապում, դեռ ամիսներ շարունակ վերականգնման ենթակա չէ։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը՝ դա կարող է երկար տարիներ տևել։ Բայց այս պատմությունն ավելի սարսափելի է Եվրոպայի համար։
Նրանք կտրուկ ու հանկարծակի զրկեցին էժան ռուսական ածխաջրածիններից։ Հասկանալի է, իհարկե, որ հիմա գազատարները չէին աշխատում, սակայն եվրոպացիները պատրանք ունեին, թե իրենք դեռ առևտուր կանեն Մոսկվայի հետ, հետո ճնշում կգործադրեն Կիևի ռեժիմի վրա, դրան խաղաղություն կպարտադրեն, և փոխարենը բաղձալի փականը կբացվի, էժան վառելիքը կհոսի խողովակներով, և ամեն ինչ հիանալի կլինի։
Հիմա բոլոր պատրանքները փլուզվեցին։ Վաշինգտոնը կոշտ կերպով ցույց տվեց, թե ով է տան տերը։ Եվրոպացիներն առանց մատչելի գազի են մնալու։
Հիմա, արդեն, փակման եզրին են գտնվում Հին աշխարհի խոշորագույն ձեռնարկությունները, կատաղած տեմպերով թանկանում է ամեն ինչ՝ բենզինից մինչև մթերք, կոմունալ ծառայություններից մինչև զուգարանի թուղթ։ Անխուսափելի սնանկությունները կհանգեցնեն զանգվածային գործազրկության։ Եվրոպան արագացված տեմպերով վազում է այն նույն ճանապարհով, որով քիչ առաջ անցել է Ուկրաինան՝ սեփական տնտեսության համատարած փլուզում, աղքատացում և ամայացում։
Բայց դա ոչ միայն տնտեսական աղետ է։ Անգլոսաքսոնական (ըստ Վլադիմիր Պուտինի սահմանման) դիվերսիան գազատարի վրա պայթեցրել է Հին աշխարհի ամբողջ իմիջը, վերջ է տվել եվրոպական քաղաքականության անկախության մասին բոլոր պատրանքներին։
Երկար տարիներ ԵՄ երկրներին թույլատրվել է իրենց որպես Վաշինգտոնի իրավահավասար գործընկերներ ներկայացնել։ Նրանք գլոբալ խաղացողներ էին համարվում։ Եվրոպական պետությունների ղեկավարները եթե նույնիսկ իրենք չհավատային, ապա կարող էին ստիպել մյուսներին հավատալ, որ նրանք ամենազոր Հին աշխարհի օրինական ժառանգներն են։
ՌԴ-ն տվյալներ ունի «Հյուսիսային հոսքերի» պայթյուններին Արևմուտքի առնչության վերաբերյալ
Մի քանի պայթյունները գազատարի վրա վերջ տվեցին այդ պատրանքին։ Անգլոսաքսոնական տերերը ոչնչացրին գազատարը, որի մեջ եվրոպացիները միլիարդավոր եվրոներ են ներդրել, նրանց դատապարտել են սնանկացման ու ամբողջովին կախման մեջ գցել ամերիկյան հեղուկացված բնական գազից։ Իսկ ինչպիսի՞ն է եվրոպացիների արձագանքը։
Լուռ սարսափ, ուրիշ ոչինչ։ Նկատեցի՞ք։ Այնտեղի վերնախավերն ընդհանրապես վախեցել են ինչ-որ կերպ միանշանակ արտահայտվել այդ դիվերսիայի մասին։ Միայն Ալեքսանդր Վուչիչն ազնվորեն ասաց, որ «վախից քրտնել է», երբ իմացել է պայթյունների մասին։ Մնացած բոլորն այսպես կոչված «սաբոտաժի» մասին ինչ-որ բան էին մրմնջում, արտասանում այն ամենը, ինչ իրենց հուշել էին վաշինգտոնյան տերերը, փորձում էին պայթյունների մեղքը բարդել ռուսների վրա։
Տեսականորեն ոչ թե Ռուսաստանը, այլ Գերմանիան ու եվրոպական մյուս երկրները պետք է այդ դիվերսիայի հարցը բարձրացնեն ՄԱԿ-ում։ Բայց ոչ, նման բան տեղի չի ունենում։
Աղետի հետաքննության մասին առանձնապես չեն խոսում։ Ի՞նչ հետաքննություն կարող է լինել, երբ բոլորը հասկանում են՝ ով է պայթեցրել և ինչու։
«Կկարողանա՞ն արդյոք քննիչները երբևէ համոզել հանրությանը, որ Ռուսաստանը կանգնած է եղել գազատարի պայթյունի հետևում»,-հռետորական հարց է տալիս Politico պարբերականը։ Իհա՛րկե ոչ։
Ամերիկյան բանկիրների աշխատավարձով ապրող քաղաքական գործիչները կամ լրագրողները, որոնք սերնդեսերունդ նստած են անդրօվկիանոսյան դրամաշնորհների վրա, էլի ոչինչ։ Նրանցից ոչ ոք ինչ-որ համարձակ հայտարարություն չէր էլ սպասում։ Բայց չէ՞ որ ինչ-որ տեղ լեգենդար եվրոպական արիստոկրատիա կար, ինչո՞ւ նրանց ձայնը չենք լսում։
Եվրոպական բիզնեսի կապիտանները փախչում են ԱՄՆ, արտահանում կապիտալները, արտադրությունների փեղափոխություն են պատրաստում։ «Կապիտալը ազգություն չի ճանաչում»։ Ամեն ինչ ճիշտ է։ Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում փող են աշխատել, իսկ հիմա դուրս գալու ժամանակն է։
Քրիստոնեական եկեղեցու առաջնորդները փակում են տաճարները՝ գումար չկա դրանց ջեռուցման համար, վաճառում են եկեղեցիների տարածքները, դրանք վերածում են բենզալցակայանների ու գարեջրատների։ Նրանք առաջարկում են հավատացյալներին համբերել և հեռակա աղոթել` խնայելով էներգիան։ Սա նրանց միակ արձագանքն է Եվրոպայի փլուզմանը։
«Հյուսիսային հոսքերում» գրանցված պայթյունները նախևառաջ ԱՄՆ–ին են ձեռնտու. Պատրուշև
Այս ամենը՝ մի փոքր ավելի մեծ մասշտաբով, ցավալիորեն հիշեցնում է Ուկրաինան։ Ամբողջ բազմաշերտ գլամուրը՝ մշակույթի, ավանդույթների, հարստության տեսքով, ինչ-որ փայլ էր, որը թափվեց` հենց որ ռուսական գազն ավարտվեց։
Տարածքները, որոնք մնում են ամերիկյան դրածոների կառավարման ներքո, հասկանալի է, թե ինչի են սպասում։ Մենք այդ ամենը տեսել ենք նույն Ուկրաինայում և շատ լավ պատկերացնում ենք գործընթացի տրամաբանությունը։ Ծաղկող երկրները հաշված տարիների ընթացքում ավերակների կվերածվեն։
Հատկանշական է, որ եվրոպացիներն առանձնապես չէին էլ ընդդիմանում։ Նրանք հնազանդորեն կատարում էին Վաշինգտոնի բոլոր ցուցումները, սեփական ձեռքերով քանդում էին իրենց տնտեսությունները։ Բայց ո՛չ։ Աղքատությունը բավարար արագ տեմպերով չէր գնում։ Եվրոպայի բնակչությունը կրճատվում էր, բայց ոչ այնքան վճռական, որքան ցանկալի կլիներ։ Ամերիկացի տերերը որոշեցին են խթանել գործընթացը։ Ուղիղ դիվերսիաներ սկսվեցին։
Եվրոպացիները շատ լավ հասկանում են, թե ինչ է իրենց սպասում։ Անպաշտպան, հարուստ, մասնատված և այլասերված Եվրոպան Վաշինգտոնի համար թեթև զոհ է։ 90-ականներին ԱՄՆ-ն լուծեց իր տնտեսական խնդիրները` ծովահենվելով հետխորհրդային տարածքում։ Այժմ Ռուսաստանը նրանց համարժեք պատասխան տվեց, և նրանք տիպված էին Եվրոպան թալանել։
Politico ամսագիրը թարմ նյութում նկարագրում է դիվերսիաների լայն սպեկտրը, որոնց մոտ ժամանակներս կարող է բախվել Եվրոպան. «հիբրիդային հարձակումներին կարող են ենթարկվել ինտերնետն ու էներգաապահովման համակարգերը, ֆինանսական շուկաներն ու ջրատարները։ Նման հարձակումները պատերազմի ու խաղաղության միջև մոխրագույն գոտում են»։

Ամեն ինչ ճիշտ է։ Հենց այդպես էլ ամերիկյան տերերը խլում են իրենց եվրոպացի գործընկերների կրիտիկական ենթակառուցվածքը։ Նրանք իրենք էլ չնկատեցին, թե ինչպես դաշնակիցներից վերածվեցին նախ ստրուկների, հետո զոհի։ Այո՛, նման բաներ լինում են։ Ուկրաինան էլ իրեն էր գործընկեր համարում։ Բայց երբ ճգնաժամ է գալիս, ցանկացած գործընկեր արագորեն դառնում է կեր։

Բայց ինչպես եվրոպական երկրների ղեկավարությունը պետք է բացատրի դա սեփական, կներեք արտահայտությանս, ընտրազանգվածին։ Չէ՞ որ ընտրազանգվածը նման բանի չի համաձայնել։ Նրանք տասնամյակներ շարունակ համարել են, որ Վաշինգտոնը պաշտպանություն ու հենարան է, որ Վաշինգտոնի հետ համագործակցությունը միայն օգուտն, խաղաղություն և բարգավաճում կտա։ Եվ ահա այսպիսի բան է տեղի ունենում։
Եթե անկեղծ, ապա եվրոպական երկրների առաջնորդներն իրենց ժողովուրդներին պետք է ասեին, որ անդրօվկիանոսյան հովանավորը Եվրոպայի թշնամին է դարձել։ Որ այս թշնամին պատրաստ է պատռել իրենց ամբողջ ենթակառուցվածքը, իրենց քարուքանդ երկրները։ Եվ արժե փորձել փախչել նրանից` կարգավորելով (եթե դա դեռ հնարավոր է) հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Արտակարգ իրավիճակ «Հյուսիսային հոսքում». Եվրոպան պատրաստվում է վատագույնին
Բայց ԵՄ–ում ընդամենը մեկ–երկու իրական քաղաքական գործիչ կա, և վերջ։ Այսպես` Վիկտոր Օրբանը չի վախեցել հակառուսական պատժամիջոցների կապակցությամբ հանրաքվեի մասին խոսել։ Վերջին ուժերից պաշտպանվում է Ալեքսանդր Վուչիչը:
Բայց վարձու մենեջմենթը հիմնականում ճղճիմ կերպով խաբում է իր բնակչությանը, որ կրկին ռուսներն են ամեն ինչում մեղավոր։ Նրանք, իբր, նոր դիվերսիաներ են կազմակերպելու։ Ոչ ոք այդ ստին չի հավատում։ Բայց ուրիշ տարբերակ չունի։
Ըստ ամերիկյան ծրագրի՝ աղքատ Եվրոպան պետք է վայրիանա և Ուկրաինայի պես կատաղի։ Բուրգերների ենթագիտակցությունից դուրս կգա և՛ նացիզմը, և՛ սատանիզմը։ Եվ այդ ժամանակ ամերիկյան տերերը եվրոպական թնդանոթի միսն արևելյան ճակատ կնետեն։
Ուստի միակ բաղադրատոմսը, որը Բրյուսելն առաջարկում է ի պատասխան հարցին՝ «ինչպե՞ս խուսափել դիվերսիաներից», Եվրոպայի կատաղի ռազմականացումն է` «շատ ագրեսիվ» ՆԱՏՕ-ի պարեկությունը, հետախուզական գործողությունները, օդում և ծովում ռազմական ներկայության ավելացումը, դիվանագիտական ճնշումն ու Ռուսաստանի հասցեին սպառնալիքները: Գնահատեք իրոնիան՝ դիվերսիաներ կիրականացնեն անգլոսաքսոնները, իսկ Եվրոպան իր կործանմանը կպատասխանի Ռուսաստանի ուղղությամբ «հարձակումներով»։ Մի խոսքով՝ ինքնասպանների եվրոպական միություն է։
Լրահոս
0