https://arm.sputniknews.ru/20221003/charzhe-amn-i-kvoghmic-gvortsnakan-patzhich-qajler-aknkalel-adrbejani-nkatmamb-qaghaqaget-49249163.html
Չարժե ԱՄՆ-ի կողմից գործնական պատժիչ քայլեր ակնկալել Ադրբեջանի նկատմամբ. քաղաքագետ
Չարժե ԱՄՆ-ի կողմից գործնական պատժիչ քայլեր ակնկալել Ադրբեջանի նկատմամբ. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում... 03.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-03T23:51+0400
2022-10-03T23:51+0400
2022-10-03T23:51+0400
ռադիո
գարիկ քեռյան
ռոբերտ մենենդես
ամն
հայաստան
ադրբեջան
բանաձև
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/03/49248451_0:92:1601:992_1920x0_80_0_0_c345ff864c201e9210a0699580c173ec.jpg
Մենենդեսի բանաձևի ընդունումից հետո չարժե ակնկալել գործնական պատժիչ քայլեր Ադրբեջանի նկատմամբ
Sputnik Արմենիա
Մենենդեսի բանաձևի ընդունումից հետո չարժե ակնկալել գործնական պատժիչ քայլեր Ադրբեջանի նկատմամբ
Եթե Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Մենենդեսի ներկայացրած բանաևն ընդունվի Սենատի կողմից, դա հզոր հակաքարոզչական հարված կլինի Ադրբեջանին, բայց պետք չէ սպասել, թե ԱՄՆ–ն կոնկրետ քայլեր կկիրառի Ադրբեջանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան իր էջում հայտնել է, որ ԱՄՆ-ի Սենատ բանաձևի նախագիծ է ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Նախագծով կոչ է արվում դադարեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին և պատերազմական հանցագործությունների առնչությամբ դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը:Քեռյանի կարծիքով` միակ սպասելիքը թերևս կարող է լինել ռազմական ոլորտում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան աջակցության դադարեցումը։ Բանաձևը կարող է նպաստել նրան, որ նման օգություն այլևս Ադրբեջանին չհատկացվի, թեև այդ առումով էլ քաղաքագետը հարյուր տոկոսանոց համոզվածություն չունի։«Արևմտյան դիվանագիտությունն ընդհանրապես երկակի ստանդարտների, երկերեսանիության, մի բան ասելու, մեկ այլ բան անելու առումով արդեն մոտ երեք հարյուր տարի նմանը չունի, իսկ վերջին շրջանում պարզապես կատարելության է հասել։ Մի կողմից դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան, բայց մյուս կողմից 44-օրյա պատերազմից մինչ օրս չենք տեսել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հանդեպ որևէ հակաքայլ, որևէ պատժամիջոց։ Ավելին, շարունակում են Ադրբեջանից նավթ և գազ գնել, իսկ նավթադոլարները լցվում են Ադրբեջանի բյուջե` դառնալով սպառազինություն ձեռք բերելու և նոր սադրանքներ իրականացնելու միջոց»,–ասաց քաղաքագետը։ ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Բաքվի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձևըՔեռյանը հիշեցրեց, որ սենատոր Մենենդեսի կողմից բանաձև ներկայացնելուց որոշ ժամանակ առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ կնքեց էներգետիկայի ոլորտում համագործակցելու համաձայնագիր` Ալիևին համարելով լավ պետական գործիչ և հուսալի գործընկեր։Ըստ քաղաքագետի` նման պարագայում ընդհանրապես անհասկանալի է հավաքական Արևմուտքի կողմից միասնական քաղաքականություն որդեգրելու դիրքորոշումը և հասկանալի չէ, թե որտեղ է սկսվում և որտեղ վերջանում արևմտյան չինովնիկների մտածելակերպը։ Նրա համոզմամբ` Արևմուտքում քննարկվող բանաձևերը լոկ ձև են առանց բովանդակության և առանց որևէ կոնկրետ օգուտի։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197-ը զինծառայող, 4 քաղաքացիական անձ։Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/03/49248451_0:0:1423:1067_1920x0_80_0_0_31f9c22c34fc033d99722d1e1b61de69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գարիկ քեռյան, ռոբերտ մենենդես, ամն, հայաստան, ադրբեջան, բանաձև, պոդկաստ, аудио
գարիկ քեռյան, ռոբերտ մենենդես, ամն, հայաստան, ադրբեջան, բանաձև, պոդկաստ, аудио
Չարժե ԱՄՆ-ի կողմից գործնական պատժիչ քայլեր ակնկալել Ադրբեջանի նկատմամբ. քաղաքագետ
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ Սենատին ներկայացված բանաձևին, որով դատապարտվում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:
Եթե Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Մենենդեսի ներկայացրած բանաևն ընդունվի Սենատի կողմից, դա հզոր հակաքարոզչական հարված կլինի Ադրբեջանին, բայց պետք չէ սպասել, թե ԱՄՆ–ն կոնկրետ քայլեր կկիրառի Ադրբեջանի դեմ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան իր էջում հայտնել է, որ ԱՄՆ-ի Սենատ բանաձևի նախագիծ է ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Նախագծով կոչ է արվում դադարեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին և պատերազմական հանցագործությունների առնչությամբ դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը:
«Բանաձևի ընդունման հավանականությունը մեծ է, քանի որ Մենենդեսը դեմոկրատ է, իսկ դեմոկրատներն այսօր մեծամասնություն են կազմում և՛ Սենատում, և՛ Ներկայացուցիչների պալատում։ Բայց ԱՄՆ–ի քաղաքական մշակույթն այնպիսին է, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված բանաձևերն ավելի շատ ունեն խորհրդատվական բնույթ, քանի որ արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ կենտրոնացված է նախագահի ձեռքում»,– նշեց քաղաքագետը։
Քեռյանի կարծիքով` միակ սպասելիքը թերևս կարող է լինել ռազմական ոլորտում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան աջակցության դադարեցումը։ Բանաձևը կարող է նպաստել նրան, որ նման օգություն այլևս Ադրբեջանին չհատկացվի, թեև այդ առումով էլ քաղաքագետը հարյուր տոկոսանոց համոզվածություն չունի։
«Արևմտյան դիվանագիտությունն ընդհանրապես երկակի ստանդարտների, երկերեսանիության, մի բան ասելու, մեկ այլ բան անելու առումով արդեն մոտ երեք հարյուր տարի նմանը չունի, իսկ վերջին շրջանում պարզապես կատարելության է հասել։ Մի կողմից դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան, բայց մյուս կողմից 44-օրյա պատերազմից մինչ օրս չենք տեսել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հանդեպ որևէ հակաքայլ, որևէ պատժամիջոց։ Ավելին, շարունակում են Ադրբեջանից նավթ և գազ գնել, իսկ նավթադոլարները լցվում են Ադրբեջանի բյուջե` դառնալով սպառազինություն ձեռք բերելու և նոր սադրանքներ իրականացնելու միջոց»,–ասաց քաղաքագետը։
Քեռյանը հիշեցրեց, որ սենատոր Մենենդեսի կողմից բանաձև ներկայացնելուց որոշ ժամանակ առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ կնքեց էներգետիկայի ոլորտում համագործակցելու համաձայնագիր` Ալիևին համարելով լավ պետական գործիչ և հուսալի գործընկեր։
Ըստ քաղաքագետի` նման պարագայում ընդհանրապես անհասկանալի է հավաքական Արևմուտքի կողմից միասնական քաղաքականություն որդեգրելու դիրքորոշումը և հասկանալի չէ, թե որտեղ է սկսվում և որտեղ վերջանում արևմտյան չինովնիկների մտածելակերպը։ Նրա համոզմամբ` Արևմուտքում քննարկվող բանաձևերը լոկ ձև են առանց բովանդակության և առանց որևէ կոնկրետ օգուտի։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197-ը զինծառայող, 4 քաղաքացիական անձ։
Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: