00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեմենտի գինն ու որակը լուրջ խոչընդոտ են կառուցապատողների համար. տուրքի չափը վերանայվել է

© Sputnik / Михаил ВоскресенскийՑեմենտ
Ցեմենտ - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2022
Ցեմենտ
Բաժանորդագրվել
Եթե նախագծի սկզբնական տարբերակում 1 տոննա ներկրվող ցեմենտի համար կիրառվող 14 000 դրամի փոխարեն սահմանվում էր 9000 դրամ, հիմա կսահմանվի 2000 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ վերանայել են ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար սահմանվող պետական տուրքի չափը։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց նախագծի հեղինակ, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նա հայտնեց, որ էկոնոմիկայի նախարարության ու կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշել են ավելի ցածր տուրք սահմանել, քան նախատեսված էր ԱԺ առաջին ընթերցմամբ արդեն հաստատված նախագծում։
«Հաշվի առնելով և՛ ցեմենտի գների փոփոխությունը, և՛ ցեմենտի շուկայում նկատվող զարգացումները` դեֆիցիտը, գնաճը, ինչպես նաև ներկրվող ցեմենտի փաստացի այսօր արգելափակված վիճակը` մենք որոշել ենք, որ ներկրվող ցեմենտի տուրքը ավելի շատ ենք իջեցնելու։ Այսինքն` եթե սկզբնական տարբերակում 1 տոննա ներկրվող ցեմենտի համար կիրառվող 14 000 դրամի փոխարեն սահմանվում էր 9000 դրամ, հիմա կսահմանվի 2000 դրամ»,– հայտնեց Թունյանը։
Բացի այդ, օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի ոչ թե ընդունվելուն հաջորդող ամսվա 1-ից, ինչպես նախնական տարբերակում էր որոշված, այլ ընդունվելու հաջորդ օրվանից։
Այս փոփոխության առաջարկը հանձնաժողովի նախագահը մեկնաբանեց առաջարկվող կարգավորումների հրատապությամբ։
Գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ. ցեմենտի շուկան նոր խնդիրների առաջ է
Հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ տարիներ առաջ ներկրվող ցեմենտի նկատմամբ պետական տուրքը սահմանվել էր տեղական արտադրողին պաշտպանելու ու տեղական արտադրությունը զարգացնելու նպատակով։ Այսօր, ըստ նրա, մեծ խնդիրների առաջ է արդեն շինարարության ոլորտը։

«Մենք թե՛ շինարարների, թե՛ կառուցապատողների ասոցիացիայի կողմից ունենք ահազանգեր առ այն, որ այսօրվա ցեմենտի գներն ու որակը լուրջ խոչընդոտ են հանդիսանում ոլորտի զարգացման ու լուրջ նախագծերի իրականացման համար»,– ասաց Քերոբյանը` հավելելով, որ ներկա իրավիճակում նախարարությունը անհրաժեշտ է համարում նվազեցնել ներմուծվող ցեմենտի տուրքը, որպեսզի տեղական կառուցապատողները կարողանան լրացնել իրենց անհրաժեշտ ծավալները ներկրվող ցեմենտի հաշվին։

Էկոնոմիկայի նախարարը նաև շեշտեց, որ հարևան շուկաներում ցեմենտն այսօր ավելի էժան է, քան Հայաստանում։
Կարճ ելույթներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց առաջարկվող փոփոխություններին։ Նախագծի նորացված տարբերակն առաջիկայում կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում` երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Հովիկ Աղազարյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով ի սկզբանե առաջարկվում էր 5 000 դրամով նվազեցնել ՀՀ ներկրվող ցեմենտի տուրքը` 14 000–ից դարձնելով 9 000 դրամ, իսկ կլինկերի` ցեմենտի հումքի ներկրման համար գործող 2000 դրամ տուրքն ընդհանրապես վերացնել։
Այս նախագիծը, հետագայում վերանայման պայմանով, սեպտեմբերին ԱԺ–ում ընդունվել էր առաջին ընթերցմամբ։
Հիշեցնենք` տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով 2019 թվականին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի հաստատմամբ ՀՀ ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 000 դրամ պետական տուրք: 2021 թվականի մայիսից պետտուրք սահմանվեց նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար` 1 տոննայի դիմաց 2 000 դրամ։
Միաժամանակ ցեմենտի ու կլինկերի ներկրումը օրենսդրորեն ամրագրվեց որպես լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիայի տրամադրման իրավունքը վերապահվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` հնարավորություն ստեղծելով հարկ եղած դեպքում սահմանափակել ներկրվող շինանյութի ու հումքի քանակը։
Կարգավորման արդյունքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019թ–ից ի վեր Հայաստանում արտադրվող ցեմենտի ծավալներն աճել են, ներմուծվողինը` կրճատվել։
Այսպես` 2019 թվականին ՀՀ–ում արտադրվել է 590 000 տոննա ցեմենտ, 2020–ին՝ 715 000, 2021–ին՝ 853 000 տոննա:
Լրահոս
0