https://arm.sputniknews.ru/20221003/azdecik-arajnvordneri-patrastman-gvortsum-amn-n-patrast-e-hamagvortsakcel-hajastani-het-49247946.html
Ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
Ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք հանդիպել են ամերիկացի գործընկերների հետ։ 03.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-03T17:48+0400
2022-10-03T17:48+0400
2022-10-03T17:49+0400
հայաստան
ամն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/03/49246783_0:0:1363:767_1920x0_80_0_0_aff4451c22e8f8d15ae8b63364341c3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում։ Նման հայտարարություն է հնչել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և նրանց ամերիկացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։Նշվում է, որ օրերս Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելել են Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ:Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպել են իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության մասին:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/03/49246783_0:0:1211:908_1920x0_80_0_0_8df89278ba76d4224f38b04ac3a66294.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, հհ պաշտպանության նախարարություն (պն), դեսպանատուն
հայաստան, ամն, հհ պաշտպանության նախարարություն (պն), դեսպանատուն
Ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
17:48 03.10.2022 (Թարմացված է: 17:49 03.10.2022) ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք հանդիպել են ամերիկացի գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում։ Նման հայտարարություն է հնչել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և նրանց ամերիկացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան
ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ օրերս Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելել են Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ:
Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպել են իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության մասին: