https://arm.sputniknews.ru/20221003/adrbejani-kam-turqiaji-het-banakcutjunnery-sharunakely-tulamvortutjun-e-manukjan-49239747.html
Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելը թուլամորթություն է. Մանուկյան
Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելը թուլամորթություն է. Մանուկյան
Sputnik Արմենիա
ՊՆ նախկին նախարարը վստահ է, որ Հայաստանին վճռականություն է պետք, որ ուժի դեմ ուժով պայքարի, բանակի դեմ՝ բանակով։ 03.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-03T15:38+0400
2022-10-03T15:38+0400
2022-10-04T15:31+0400
ադրբեջան
հայաստան
թուրքիա
վազգեն մանուկյան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/06/26711433_0:84:1601:984_1920x0_80_0_0_e31ff2feec4fcf64ac4c36daab6d9512.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով հայ գերիների նկատմամբ հերթական վայրագությանը, որի տեսանյութը երեկ տարածվեց սոցցանցերում։Մանուկյանի խոսքով` դա ոչ թե ռազմական հանցագործություն է, այլ ադրբեջանական պետական քաղաքականություն։«Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն ուժը և վճռականություն»,–գրել է Մանուկյանը։Նրա խոսքով` հասարակության մեջ այժմ հիմնական խոսակցությունը հետևյալն է՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, այն նույն խոսակցությունը, որ դարերով եղել է՝ Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան։Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններՀիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ Ագրեսորը պետք է պատասխան տա. Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութի մասինԸստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/06/26711433_88:0:1511:1067_1920x0_80_0_0_191a1af5b63a053b0c2857c85ced1a40.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայաստան, թուրքիա, վազգեն մանուկյան, բանակցություն
ադրբեջան, հայաստան, թուրքիա, վազգեն մանուկյան, բանակցություն
Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելը թուլամորթություն է. Մանուկյան
15:38 03.10.2022 (Թարմացված է: 15:31 04.10.2022) ՊՆ նախկին նախարարը վստահ է, որ Հայաստանին վճռականություն է պետք, որ ուժի դեմ ուժով պայքարի, բանակի դեմ՝ բանակով։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։
Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով հայ գերիների նկատմամբ հերթական վայրագությանը, որի տեսանյութը երեկ տարածվեց սոցցանցերում։
Մանուկյանի խոսքով` դա ոչ թե ռազմական հանցագործություն է, այլ ադրբեջանական պետական քաղաքականություն։
«Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն ուժը և վճռականություն»,–գրել է Մանուկյանը։
Նրա խոսքով` հասարակության մեջ այժմ հիմնական խոսակցությունը հետևյալն է՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, այն նույն խոսակցությունը, որ դարերով եղել է՝ Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան։
«Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն։ Ավելի ճիշտ չէ՞` մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Մենք արդեն տեսել ենք թշնամու կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածը նախորդ դարում։ Ուժի դեմ՝ ուժ, վճռականության դեմ՝ վճռականություն, բանակի դեմ՝ բանակ»,– նշել է Մանուկյանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: