https://arm.sputniknews.ru/20221001/gegharquniq-ajceleluc-hetvo-tshapvoniaji-despany-handipel-e-hh-pvokhvarchapeti-het-49186232.html
Գեղարքունիք այցելելուց հետո Ճապոնիայի դեսպանը հանդիպել է ՀՀ փոխվարչապետի հետ
Գեղարքունիք այցելելուց հետո Ճապոնիայի դեսպանը հանդիպել է ՀՀ փոխվարչապետի հետ
Sputnik Արմենիա
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման վերահաստատել է, որ Ճապոնիան պատրաստ է նպաստել խնդիրների լուծման խաղաղ կարգավորմանը։ 01.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-01T12:13+0400
2022-10-01T12:13+0400
2022-10-01T12:13+0400
հայաստան
ճապոնիա
դեսպան
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/01/49184863_0:2:700:396_1920x0_80_0_0_06e5acd979206042dc8abca4035a6d0e.jpg
ԵՐԵՎԱՆ, 01 հոկտեմբեր – Sputnik. Գեղարքունիքի մարզի տուժած բնակավայրեր այցելելուց հետո Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` դեսպանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու վերահաստատել, որ Ճապոնիան պատրաստակամ է նպաստել խնդիրների լուծման խաղաղ կարգավորմանը։Զրուցակիցները անդրադարձել են նաև քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և զբոսաշրջության ոլորտներում։Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման կարևորել է մարդկային շփումների և երիտասարդական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը՝ ի նպաստ երկկողմ մշակույթային երկխոսության խորացմանը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել էին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 28-ին Տոկիոյում հանդիպել էր Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին: Վերջինս տեղեկացրել էր, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/01/49184863_67:0:690:467_1920x0_80_0_0_336e950909aeccece3dd5b7788a2b61e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ճապոնիա, դեսպան, համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
հայաստան, ճապոնիա, դեսպան, համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
Գեղարքունիք այցելելուց հետո Ճապոնիայի դեսպանը հանդիպել է ՀՀ փոխվարչապետի հետ
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման վերահաստատել է, որ Ճապոնիան պատրաստ է նպաստել խնդիրների լուծման խաղաղ կարգավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 01 հոկտեմբեր – Sputnik. Գեղարքունիքի մարզի տուժած բնակավայրեր այցելելուց հետո Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեսպանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու վերահաստատել, որ Ճապոնիան պատրաստակամ է նպաստել խնդիրների լուծման խաղաղ կարգավորմանը։
Զրուցակիցները անդրադարձել են նաև քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և զբոսաշրջության ոլորտներում։
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման կարևորել է մարդկային շփումների և երիտասարդական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը՝ ի նպաստ երկկողմ մշակույթային երկխոսության խորացմանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն
այցելել էին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 28-ին Տոկիոյում հանդիպել էր Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին: Վերջինս
տեղեկացրել էր, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: