https://arm.sputniknews.ru/20220930/sa-absurd-e-berd-hamajnqi-ghekavari-pashtvonakatary-kalanavvorvec-49158187.html
«Սա աբսուրդ է». Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կալանավորվեց
«Սա աբսուրդ է». Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կալանավորվեց
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը թեպետ դատարանի որոշումը դեռ չի ստացել, սակայն միանշանակ այն բողոքարկելու է։ 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T18:23+0400
2022-09-30T18:23+0400
2022-09-30T23:44+0400
կալանավորել
բերդ
համայնքի ղեկավար
տավուշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/0f/23745163_0:83:1600:983_1920x0_80_0_0_8939a4693d06c91f12a71ff4449d0a4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը կալանավորվեց։Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանը։Նշենք, որ Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել ՀովսեփյանըՊաշտպանի խոսքով՝ դժվար է մեկնաբանել մի բան, որը «քրեական գործում է, սակայն իրավաբանությունից դուրս է»։Սեպտեմբերի 29-ին հայտնել ենք, որ Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին ձերբակալել են։Ենթադրվում է, որ նրան ձերբակալել են ընտրական գործընթացին միջամտելու դեպքով հարուցված քրգործի շրջանակներում։Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Դատարան են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք բավարարվել են:Բերդում ստիպել են նախընտրական քարոզչություն անել. 2 անձ կալանավորվել էՀիշեցնենք, որ գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ անցած տարվանից։Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ հաղթանակ տանելով ՔՊ–ի թեկնածուի` Վահրամ Սուքիասյանի նկատմամբ։
բերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/0f/23745163_90:0:1510:1065_1920x0_80_0_0_6f85dc319eba705992003da2a465b2c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանավորել, բերդ, համայնքի ղեկավար, տավուշ
կալանավորել, բերդ, համայնքի ղեկավար, տավուշ
«Սա աբսուրդ է». Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կալանավորվեց
18:23 30.09.2022 (Թարմացված է: 23:44 30.09.2022) Պաշտպանական կողմը թեպետ դատարանի որոշումը դեռ չի ստացել, սակայն միանշանակ այն բողոքարկելու է։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը կալանավորվեց։
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանը։
«Դատարանի որոշումը միանշանակ բողոքարկվելու է, որովհետև սա աբսուրդ է»,- նշեց պաշտպանը։
Նշենք, որ Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։
Պաշտպանի խոսքով՝ դժվար է մեկնաբանել մի բան, որը «քրեական գործում է, սակայն իրավաբանությունից դուրս է»։
«Քննիչը կալանքի երկու հիմք էր դրել՝ նախաքննության խոչընդոտելն ու թաքնվելը։ Անկեղծ ասած` քանի որ այս պահին դատարանի որոշում դեռ չենք ստացել, չգիտեմ, թե հիմքերից որ մեկով, կամ միգուցե երկուսով է բավարարվել»,- հավելեց պաշտպանը։
Սեպտեմբերի 29-ին հայտնել ենք, որ Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին ձերբակալել են։
Ենթադրվում է, որ նրան ձերբակալել են ընտրական գործընթացին միջամտելու դեպքով հարուցված քրգործի շրջանակներում։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Դատարան են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, որոնք բավարարվել են:
Հիշեցնենք, որ գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ անցած տարվանից։
Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ հաղթանակ տանելով ՔՊ–ի թեկնածուի` Վահրամ Սուքիասյանի նկատմամբ։