https://arm.sputniknews.ru/20220930/rusastani-masin-mi-harcvov-trampy-pakughi-mtcrec-spitak-tuny-49162204.html
Ռուսաստանի մասին մի հարցով Թրամփը փակուղի մտցրեց Սպիտակ տունը
Ռուսաստանի մասին մի հարցով Թրամփը փակուղի մտցրեց Սպիտակ տունը
Sputnik Արմենիա
Մյուրեյը Թրամփի ծաղրելու ունակությունը քաղաքական կախարդություն է անվանել։ 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T18:41+0400
2022-09-30T18:41+0400
2022-09-30T18:57+0400
ամն
ուկրաինա
պատերազմ
արևմուտք
ռուսաստան
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0c/26070339_0:149:2151:1359_1920x0_80_0_0_700184abfc6dfafddf4c2be0490a5532.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդ դառնալու մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը փակուղի է մտցրել Սպիտակ տունը։ Այս մասին գրում է The American Conservative-ի մեկնաբան Օլիվիա Մյուրեյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Օրերս Թրամփը սեփական Truth Social սոցցանցում գրառում էր կատարել` առաջարկելով գլխավորել բանակցությունները Մոսկվայի և Կիևի միջև հանուն ուկրաինական ճգնաժամի լուծման։Նա հավելել է, որ առաջին հայացքից նախկին նախագահի առաջարկը նման սադրանքի է նման։ Սակայն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ձախ քաղաքական գործիչները հրաժարվում են ճգնաժամի լուծման դիվանագիտական ջանքերից։«Նա պարզապես նրանց խայտառակ լինելու ևս մեկ հնարավորություն է տվել, և մենք դրանից միայն կշահենք»,-գրել է հեղինակը:Մյուրեյը նաև ծաղրելու Թրամփի կարողությունը քաղաքական կախարդություն է անվանել և նշել է, որ նա իր առաջարկը ձևակերպել է հարցի տեսքով:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեները:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30–ին ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։Հավելենք, որ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը։
ամն
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0c/26070339_71:0:2080:1507_1920x0_80_0_0_831b4b689cac31aa8591fb8c05ab81d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, պատերազմ, արևմուտք, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
ամն, ուկրաինա, պատերազմ, արևմուտք, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
Ռուսաստանի մասին մի հարցով Թրամփը փակուղի մտցրեց Սպիտակ տունը
18:41 30.09.2022 (Թարմացված է: 18:57 30.09.2022) Մյուրեյը Թրամփի ծաղրելու ունակությունը քաղաքական կախարդություն է անվանել։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդ դառնալու մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը փակուղի է մտցրել Սպիտակ տունը։ Այս մասին գրում է The American Conservative-ի մեկնաբան Օլիվիա Մյուրեյը, հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Օրերս Թրամփը սեփական Truth Social սոցցանցում գրառում էր կատարել` առաջարկելով գլխավորել բանակցությունները Մոսկվայի և Կիևի միջև հանուն ուկրաինական ճգնաժամի լուծման։
«Ընդամենը մեկ կարճ գրառումով Թրամփը քաղաքական իսթեբլիշմենթին անկյուն գցեց»,-գրել է Մյուրեյը։
Նա հավելել է, որ առաջին հայացքից նախկին նախագահի առաջարկը նման սադրանքի է նման։ Սակայն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ձախ քաղաքական գործիչները հրաժարվում են ճգնաժամի լուծման դիվանագիտական ջանքերից։
«Նա պարզապես նրանց խայտառակ լինելու ևս մեկ հնարավորություն է տվել, և մենք դրանից միայն կշահենք»,-գրել է հեղինակը:
Մյուրեյը նաև ծաղրելու Թրամփի կարողությունը քաղաքական կախարդություն է անվանել և նշել է, որ նա իր առաջարկը ձևակերպել է հարցի տեսքով:
«Հիմա գնդակը նրանց դաշտում է։ Այդ նրանք` Կոնգրեսի և Սպիտակ տան պատերազմ հրահրողները պետք է որոշեն՝ հրաժարվել համաշխարհային փորձ ունեցող մարդու օգնությունից և հակառակ գնալ իրենց իսկ լեգենդի՞ն, թե՞ համաձայնել հրադադարին և թեթևացնել գլոբալ սթրեսը»,-ամփոփել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30–ին ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Հավելենք, որ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը։