https://arm.sputniknews.ru/20220930/pajmanagrajin-zintsarajvoghy-nrnak-e-netel-knvoj-tsnvoghneri-tnamerdz-hvoghamasi-ughghutjamb-49141095.html
Պայմանագրային զինծառայողը նռնակ է նետել կնոջ ծնողների տնամերձ հողամասի ուղղությամբ
Պայմանագրային զինծառայողը նռնակ է նետել կնոջ ծնողների տնամերձ հողամասի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Պարզվում է՝ 2015 թվականին ևս տղամարդու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, այս անգամ էլ նա նռնակ էր նետել բնակարանի պատշգամբից։ 30.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-30T16:15+0400
2022-09-30T16:15+0400
2022-09-30T16:16+0400
զինծառայող
նռնակ
հհ քննչական կոմիտե
սևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է կնոջ ծնողների տնամերձ հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու փաստով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 23:15-ի սահմաններում, պայմանագրային զինծառայողը գնացել է կնոջ ծնողների՝ Սևան քաղաքի Խաչերի փողոցում գտնվող տուն, ընտանիքի անդամների ներկայությամբ, իր կողմից հափշտակված, ապօրինի պահվող նռնակի գործադրմամբ հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել կնոջ հոր հասցեին, ապա պայթեցրել նռնակը՝ այն նետելով հողամասի ուղղությամբ:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով և 338-րդ հոդվածի (Հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը) 1-ին մասով:Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է:Նախաքննությունը շարունակվում է:
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, նռնակ, հհ քննչական կոմիտե, սևան
զինծառայող, նռնակ, հհ քննչական կոմիտե, սևան
Պայմանագրային զինծառայողը նռնակ է նետել կնոջ ծնողների տնամերձ հողամասի ուղղությամբ
16:15 30.09.2022 (Թարմացված է: 16:16 30.09.2022) Պարզվում է՝ 2015 թվականին ևս տղամարդու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, այս անգամ էլ նա նռնակ էր նետել բնակարանի պատշգամբից։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է կնոջ ծնողների տնամերձ հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու փաստով։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 23:15-ի սահմաններում, պայմանագրային զինծառայողը գնացել է կնոջ ծնողների՝ Սևան քաղաքի Խաչերի փողոցում գտնվող տուն, ընտանիքի անդամների ներկայությամբ, իր կողմից հափշտակված, ապօրինի պահվող նռնակի գործադրմամբ հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել կնոջ հոր հասցեին, ապա պայթեցրել նռնակը՝ այն նետելով հողամասի ուղղությամբ:
«Բացի այդ, հիշյալ պայմանագրային զինծառայողը 2015 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի վերին սահմանային մարտական դիրքերից մեկից գտել, այնուհետև ապօրինի կերպով փոխադրել և պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակ, որը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանի պատշգամբից նետելով՝ պայթեցրել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով և 338-րդ հոդվածի (Հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը) 1-ին մասով:
Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: